Dec 01 2020 14:47
Banovsha Shahaliyeva
Views: 353
«Սիրելի հայրենակիցներ: Ես մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Լաչինի շրջանը ազատագրվեց օկուպացիայից»: Նման խոսքերով է նախագահ Իլհամ Ալիևը սկսել իր ուղերձը՝ ադրբեջանական ժողովրդին: Շնորհավորելով ադրբեջանցիներին այս պատմական օրվա կապակցությամբ` պետության ղեկավարը նշել է, որ Լաչինի շրջանը հնարավոր եղավ վերադարձնել առանց մեկ կրակոցի: Մարտի դաշտում ադրբեջանական բանակի տարած փառահեղ հաղթանակը հանգեցրեց այս հիանալի արդյունքին, երեք շրջանները՝ Աղդամը, Քելբաջարը և Լաչինը վերադարձվել են Ադրբեջանին: «Լաչինի շրջանի հարուստ բնությունը, նրա պատմական հուշարձանները, ստորգետնյա հարստությունները մեր ազգային ժառանգությունն են: Լաչինի շրջանը կարևոր դեր կխաղա Ադրբեջանի հետագա տնտեսական զարգացման մեջ: Առաջին հերթին մենք Լաչին կվերադարձնենք լաչինցիներին: Սրտանց շնորհավորում եմ սիրելի լաչինցիերին՝ այս հիանալի իրադարձության կապակցությամբ: Լաչինի օկուպացման ժամանակ, այդ տարածքում բնակվում էր ավելի քան 50,000 մարդ: Այժմ նրա բնակչության թիվը հասել է 80 հազարի: Մեր հիմնական խնդիրներից մեկը կլինի՝ լաչինցիների հնարավորինս շուտ տուն վերադառնալը: Մենք կաշխատենք՝ կարճ ժամանակում նախկին հարկադիր վերաբնակներին վերադարձնել՝ օկուպացիայից ազատագրված մեր մնացած բոլոր շրջաններ»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Մենք կվերականգնենք այդ շրջանները, բոլոր մարզերը, քայլեր կձեռնարկենք մեր քաղաքացիների նորմալ ապրելակերպի համար: Արդեն սկսվել են իրականացվել առաջին նախագծերը, նշել է պետության ղեկավարը: «Լաչինի շրջանի ռազմավարական նշանակությունը միևնույն ժամանակ կայանում է նրանում, որ միջանցքն անցնում է շրջանի տարածքով և Լաչին քաղաքով: Ինչպես հայտնի է, այս միջանցքը հանձնվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ: Երկար տարիներ միջանցքը գտնվում էր Հայաստանի զինված ուժերի՝ օկուպանտների վերահսկողության տակ: Նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության նախնական տարբերակում՝ այս միջանցքի Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ դրույթ կար: Ես դրա դեմ հանդես եկա և արդյունքում այդ միջանցքը հանձնվեց ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությանը: Կարծում եմ դա շատ մեծ նվաճում է: Լաչինի միջանցքը մաքրվել է հայկական օկուպացիոն ուժերից»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Փաշինյանը ստորագրություն դնելով այս հայտարարության տակ, նա փաստորեն ստորագրեց՝ կապիտուլյացիայի ակտը: Հայաստանը կամ լիովին կոչնչացվեր, կամ էլ ստիպված էր ստորագրել: Այժմ ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի: Եթե որևէ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը դեռ շարունակվում է, ապա նա սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են: Կգա մի օր, երբ այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերն ու ադրբեջանցիները, ովքեր հաստատ կվերադառնան այնտեղ, կրկին կապրեն բարիդրացիության պայմաններում: «Միջազգային լրատվամիջոցները լուսաբանում են հայկական վայրագությունների հետևանքները, թե այս ժամանակի ընթացքում ինչի են վերածել Քելբեջարը: Նրանք վայրենիների պես քանդել, հրկիզել, թալանել և հատել են անտառները: Նրանք իրենց ներկայացրել են, որպես դարեր շարունակ այստեղ ապրող ժողովուրդ: Դարեր շարունակ այստեղ ապրող մարդիկ երբեք նման բարբարոսություն չեն իրականացնի: Նրանք այնտեղ ապրել են ադրբեջանցիների տներում: Հայերն իրենց համար ոչինչ չեն կառուցել, միայն շահագործել են եղածները: Նրանք շահագործել են մեր հողերը և անպայման պատասխան կտան իրենց արածների համար, կփոխհատուցեն պատճառված վնասը: Նրանք վայրենիների պես ներխուժեցին ուրիշի հողեր և շահագործեցին այն: Հայերը փորձում էին փոխել այդ հողերի ծագումը, բնակավայրերի անունները, ոչնչացրել են մեր պատմական հուշարձանները, կեղծել են պատմությունը, հրատարակել են քարտեզներ: Դա լիովին հակասում է Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող ավանդույթներին, վարվելաձևի կանոններին: Դա կրկին անգամ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ոչ մի ընդհանուր բան չունի մեր տարածաշրջանի հետ: Նրանք երբեք կովկասյան ժողովուրդ չեն եղել:Նրանք եկվորներ են»,-նշել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Մենք արդեն վերականգնել ենք արդարությունը: Մենք վերականգնել ենք պատմական ճշմարտությունը: Այս պատերազմը մեր փառահեղ Հաղթանակն է: Բայց մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ապահովել, որ հայկական ֆաշիզմն այլևս գլուխ չբարձրացնի այս տարածաշրջանում: Պատերազմի ընթացքում, կարելի է ասել, մենք ոչնչացրեցինք հայկական բանակը: 44 օրվա ընթացքում մենք ոչնչացրեցինք տեխնիկան, որոնք նրանք հավաքել էին 30 տարվա ընթացքում: Հենց դրա համար էլ նրանք ստիպված էին ծնկի գալ մեր առջև և ստորագրել կապիտուլյացիայի ակտը: Սա պետք է դաս լինի բոլորի համար: «Հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ պայմաններ կարող է դնել յոթ պայման առաջադրած Փաշինյանը և ում առաջ կարող է դնել դրանք: Որտե՞ղ է այն պայմանը, որ Ադրբեջանը պետք է բանակցի այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» հետ: Դժոխքը գիրկն ընկավ: Թող գա ասի, որ Ղարաբաղը Հայաստանն է: Ղարաբաղն Ադրբեջանն է: Նրանք, ովքեր ծափահարում էին նրան, նրա հանցագործ վարչակարգի ներկայացուցիչները, այսօր կամ ոչնչացվել են, կամ էլ դասալքվել են: Նրանք խոստովանում են, որ ունեն ավելի քան 10 հազար դասալիքներ: Նրանք ասացին, որ մեր հնագույն քաղաքում, մեր հոգին, մեր սիրտը հանդիսացող Շուշայում կկառուցեն այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» խորհրդարանի շենքը: Ուր է այդ խորհրդարանը: Մենք ոչնչացրեցինք այն: Երբ դու հարբած վիճակում պարում էիր Ջըդըր դուզում, պետք է մտածեիր, թե ինչով կավարտվի դա: Մենք դաս տվեցինք նրան: Մենք բարձրացրինք մեր դրոշը Շուշայում, մյուս բոլոր քաղաքներում և շրջաններում: Մենք համոզված էինք մեր ուժի մեջ: Բոլորս տեսան մեր ուժը, մեր կամքը: Այս երկաթե բռունցքը միասնության, ուժի բռունցք է: Մենք ցույց տվեցինք, որ մենք մեծ, հպարտ ժողովուրդ ենք: Մենք ջախջախեցինք թշնամուն, կոտրեցինք նրա ողնաշարը: Սա պատմական հաղթանակ է: Այն հավերժ կմնա Ադրբեջանի պատմության մեջ՝ որպես փառահեղ Հաղթանակ»,-հայտարարել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: «Ես գիտեմ, որ այս օրերին ադրբեջանական ժողովուրդը անհամբերությամբ սպասում էր իմ յուրաքանչյուր ելույթին: Քանի որ մենք առաջին օրերից հաղթանակել ենք, և այս 44 օրվա ընթացքում ոչ մի օր չնահանջեցինք: Հիվանդանոցներում գտնվող մեր վիրավոր և ծանր վիճակում գտնվող զինվորներն ասում էին, որ մենք պետք է շուտ ապաքինվենք և վերադառնանք պատերազմական գոտի», –ասել է նախագահ Իլհամ Ալիևը: «Թող Ալլահը լուսավորի մեր բոլոր շեհիդների հոգին, ծնողները նրանց հուղարկավորման ժամանակ ասում էին, թող Հայրենիքը ողջ լինի: Նրանք ասում էին՝ միայն առաջ, միայն առաջ: Թող Ալլահը ողորմի մեր բոլոր շեհիդներին: Վայրագ թշնամու կողմից զոհվել են 94 քաղաքացիական անձինք, վիրավորվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ: Երբ մարդիկ, որոնց տները ավերված էին, դուրս եկան փլատակներից, նրանք ասացին միայն առաջ: Գիտեք, բոլորը պետք է դա իմանան, և մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք մեծ ժողովուրդ ենք, անպարտելի ժողովուրդ: Մենք հաղթանակ ենք տարել ռազմի դաշտում, քաղաքական ասպարեզում, և այս հաղթանակը նոր դարաշրջան է բացում մեր երկրի համար: Այս ժամանակաշրջանը կլինի՝ զարգացման, անվտանգության և առաջընթացի ժամանակաշրջան: Համոզված եմ, որ այսուհետ ևս, մի շատ դեպքերում ես իմ խոսքերը կասեմ իմ ժողովրդին: Բայց ես կցանկանայի այս ժամանակահատվածի վերաբերյալ իմ կոչերը եզրափակել՝ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու երազած խոսքերով. Ջաբրայիլը մերն է, Ֆիզուլին մերն է, Զանգիլանը մերն է, Գուբադլին մերն է, Աղդամը մերն է, Քելբաջարը մերն է, Լաչինը մերն է, Շուշան մերն է, Ղարաբաղը մերն է: Ղարաբաղն Ադրբեջանն է: Կեցցե՛ ադրբեջանիական ժողովուրդը: Կեցցե՛ Ադրբեջանը»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account