Dec 01 2020 11:00
Banovsha Shahaliyeva
Views: 341
«Լաչինցիները գիտնականներ, բանաստեղծներ, մտավորականներ են: Լաչինի բնակիչների շրջանում կան բազմաթիվ գիտական, մշակութային և պետական ծառայողներ: Լաչինի շրջանը, իր բնական պաշարների և այնտեղ բնակվող բնակչության տեսակետից հանդիսանում է՝ Ադրբեջանի ամենագեղատեսիլ և արժեքավոր անկյուններից մեկը»- Ադրբեջանի հանրապետության համազգային առաջնորդ Հեյդար Ալիև: 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Ադրբեջանի Լաչինի շրջանի բնիկները փաստորեն նշում են իրենց հայրենի հողի երկրորդ ծնունդը: Այս օրը, երկար տարիների՝ շուրջ 28 տարվա օկուպացումից հետո, ադրբեջանական շրջանը կրկին ձեռք բերեց իր ազատությունը: Լաչինի շրջանի ազատագրումը հնարավոր դարձավ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն: Փաստաթուղթն իրականում դարձավ Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Ադրբեջանի Հանրապետության ամենահիասքանչ անկյուններից մեկը` Լաչինի շրջանը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում: Լաչինը հին թուրքերենից թարգմանվում է որպես «բազե»: Մարզի ռելիեֆը լեռնային է: Բնությունը հարուստ է կարմիր տուգայի անտառներով, դեղաբույսերով, բազմաթիվ հանքային աղբյուրներով, օգտակար հանածոներով՝ կոբալտ, ուրան, սնդիկ, ոսկի, երկաթ, ինչպես նաև տարբեր գույնի մարմար: «Խորհրդային տարիներին Լաչինը բնութագրվում էր անասնապահության բավականին հաջող զարգացմամբ, կարծում եմ, որ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից Լաչինի շրջանը կարող է զգալի դրական ազդակ հաղորդել Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատվածի զարգացման համար՝ բնական ռեսուրսների բնական ներուժի տեսանկյունից: Պետք է նշել՝ այս տարածաշրջանի մասշտաբի համար զգալի ջրային պաշարները, և իմ կարծիքով, սա կարող է նաև ազդակ հաղորդել՝ մեր երկրի մարզերում տնտեսական զարգացման համաչափության տեսանկյունից»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, UNEC- ի պրոֆեսոր Էլշադ Մամեդովը: Լաչինի շրջանը հիմնադրվել է 1924 թվականին: Այն բաղկացած էր մեկ քաղաքից, մեկ ավանից և 125 գյուղերից: Շրջանը գտնվում է Բաքվից մայրուղու երկայնքով 450 կիլոմետր, իսկ Խանքենդի երկաթուղային կայարանից՝ 60 կիլոմետր հեռավորության վրա: 1992 թվականին մայիսի 18-ին՝ հայ ագրեսորների կողմից բռնազավթման ընթացքում՝ շրջանի բնակչությունը ենթարկվեց էթնիկական զտումների, ավելի քան 300 մարդ դաժանորեն սպանվեց, հարյուրավոր երեխաներ որբացան, և տասնյակ հազարավոր մարդիկ ստացան հարկադիր վերաբնակների կարգավիճակ: Այսօր նրանք անհամբեր սպասում են հարազատ վայրեր վերադառնալուն: Տարիներ անց, Լաչինի շրջանում ապօրինի բնակություն հաստատած հայերը՝ լքելով բնակավայրը, շարունակում են ագրեսիայի գործողություններ կատարել: Հեռանալիս, նրանք այրում են տները, որոնք նախկինում պատկանում էին ադրբեջանցիներին: Հրդեհը տարածվում է ծառերի վրա՝ առաջացնելով տեղական անտառային հրդեհներ: Շրջանից հեռացողները, վերցնում են բացարձակապես ամեն ինչ՝ պատուհանի շրջանակներ, դռներ, ապօրինի հատում են անտառը վառելափայտի համար և նույնիսկ ապամոնտաժում էլեկտրահաղորդման գծերը: «Ոչ ոք չէր կասկածում, որ վաղ թե ուշ, Ադրբեջանը կվերադարձնի իր տարածքները, օկուպացված տարածքները: Ցավոք, Ադրբեջանը ստիպված էր դա անել ռազմական ճանապարհով, քանի որ դիվանագիտական մեխանիզմներն անարդյունավետ էին: Իհարկե, ադրբեջանցի փախստականները պետք է ստանան իրենց տները և փոխհատուցում՝ կորցրած ունեցվածքի համար, այն վնասի համար, որը նրանց հասցվել է բավականին երկար տևող օկուպացիայի արդյունքում»,-ասել է կասպիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Ալեքսանդր Վասիլիևը: Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը հնարավոր եղավ վերջ դնել 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում: Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական քաջարի բանակը փայլուն հաղթանակ տարավ: Պաշտոնական Երևանը ստիպված էր ստորագրել կապիտուլյացիայի ակտը: Մարտի դաշտում տարած հաղթանակը Ադրբեջանին թույլ տվեց՝ առանց մեկ կրակոցի օկուպացիայից ազատել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները:

Create Account



Log In Your Account