Dec 02 2020 14:52
Banovsha Shahaliyeva
Views: 313
2-րդ ղարաբաղյան պատերազմում ծանր պարտություն կրած Հայաստանը ընկղմվել է բազմաթիվ խնդիրների և քաոսի մեջ և չի կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այդ ամենի մեջ երկրի քաղաքացիները մեղադրում են և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և վարչապետի ողջ թիմին՝ անվանելով նրանց դավաճան: Այս անգամ կառավարությանը քննադատել է քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը: Անդրադառնալով պատերազմական իրավիճակին, երբ Աննա Հակոբյանը ջոկատ էր ստեղծել և մեկնել Ղարաբաղ, մամուլի ասուլիսի ժամանակ Վարդանյանն ասել է՝ հարց է առաջանում, թե պատերազմի գրեթե ողջ ընթացքում ի՞նչ էր անում վարչապետի ամուսինն այնտեղ: Հետո ավելացրել է, որ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից: «Նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել: Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ոգեշնչման կարի՞քն ունեին, թե պետք էր հետևել, ուղղորդել, որ գծած սցենարից շեղումներ չլինեն: Այն ինչ կատարվել է մեր երկրի հետ, այնպիսի մի շոկ է, որ ուշքի չեն գալիս: Ժամանակը շատ մոտ է, որոնք հանգեցնելու են այս իշխանության հեռացումը»,-ասել է քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը: Լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն էլ խոսել է պատերազմում Հայաստանի պարտության և վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին. «Մենք ուղղակի ազատ անկում ենք ապրում և մեծ թափով իջնում ենք ներքև մինչև կհասնենք հատակին, բայց շարունակենք ապրել: Ցանկացած պատերազմ, կռիվ, մարդ հրաժարական է տալիս, և նա ճնշված է: Մենք ունենք քաղաքական ուժեր, և նախկին և ներկա, իրանց խնդիրնա գտնել ժողովրդին և ազատել քաղաքական դաշտը արժեքազրկված էս ուժից, թող ռեվանշ անեն մաքրեն»: Նշենք, որ Հայաստանում շարունակվում են հանրահավաքները, բողոքի ակցիաները՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Ոմանք էլ հացադուլ են սկսել կառավարության դիմաց: Շարունակում են դեսպանատների, Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիաներ անցկացնել պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքով՝ պատերազմի ընթացքում եղած թերություններն ու բացթողումները շարունակվում են նաև հիմա և պահանջում են, որպեսզի իրենց երեխաներին հետ վերադարձնեն. Տղամարդ .«Բա ում ենք էրեխա տվել: Մեզ տանում են ըստեղից ընտեղ: Ինչա լինելու էս երկրի վիճակը, որ էս ուղղությամբ գնացեք: Բա 45 օր 50 որ էրեխեքին ուղարկենք էրեխուն չտան մեզի: Սաղին լցնես մի սենյակի մեջ վառես»: Կին .«Հասկացանք, որ ողջ չեն, իդպես մի ասա, մենք հավատում ենք, որ մեր որդիները սաղ են: Աղաչանքով, պաղատանքով, չգիտեմ չեմ կարողանում խոսել: Մենք մեր էրեխեքին ենք պահանջում պետությունից, աղաչում ենք, տվեք մեր էրեխեքին»: Հայաստանի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները շարունակվում են: Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, հետո երթով գնացել են Կառավարության շենքի մոտ:Այնտեղ են կուտակվել մեծ թվով ոստիկանական ուժեր: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշոց է տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանները կիրառելով բռնի ուժ բերման են ենթարկել շատերին:

Create Account



Log In Your Account