Dec 03 2020 15:17
Banovsha Shahaliyeva
Views: 321
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել լիբանանցի վարձկան ահաբեկիչներին: Այս մասին հաղորդագրություն է զետեղվել երկրի Պետական անվտանգության ծառայության կայքում: Շարունակվում են համապարփակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բազմաթիվ փաստերի վերաբերյալ՝ կապված մարտերում տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների` զինված կազմավորումների և ահաբեկչական խմբավորումների ներգրավման, Հայաստանից, որպես վարձկաններ անօրինական կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներ տեղափոխվելու հետ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Լիբանանի քաղաքացիներ՝ Վիգեն Էուլչեկչյանը և Հովակ Կիկիյանը, այլ օտարերկրյա պետությունների քաղաքացիների հետ միասին, որպես վարձկաններ մասնակցել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում ռազմական գործողություններին և ահաբեկչական գործողություններ են իրականացրել: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործով Վիգեն Էուլչեկչյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ վարձկանության, ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, պահման, կրելու, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծման և Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով: Հետաքննությունը շարունակվում է:

Create Account



Log In Your Account