Dec 03 2020 15:38
Banovsha Shahaliyeva
Views: 316
Ադրբեջանում գործող թուրք գործարարներն աջակցություն կցուցաբերեն մեր երկրի տարածքային ամբողջականության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերած շեհիդների ընտանիքներին: Այս նպատակով «Մեկ ազգ, մեկ սիրտ» խորագրով նախաձեռնություն է ներկայացվել, որի շրջանակներում՝ նյութական և բարոյական օգնություն կցուցաբերվի Հայրենական պատերազմում շեհիդների ընտանիքներին, ինչպես նաև առողջությունը կորցրած վետերաններին: Թուրքիա-Ադրբեջան գործարարների միության ղեկավար Հուսեյն Բույուքֆըրաթը հայտնել է, որ նախնական փուլում կապահովվեն նրանց ընտանիքների առաջին անհրաժեշտության կարիքները: Միևնույն ժամանակ եղբայրական երկրի ընկերությունները հետաքրքրված են օկուպացիայից ազատագրված տարածքներում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեջ: Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Հասանը նշել է, որ նախաձեռնությունը նկատի է առնում նաև շեհիդների և վետերանների զավակների ուսուցման հարցերը: «Հիմնական նպատակը նախագահ Իլհամ Ալիևի պատմական կոչին, ինչպես նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողմից Ադրբեջանում և աշխարհի մի շարք երկրներում իրականացվող սոցիալական նախագծերին աջակցություն ցուցաբերելն է: Որպես եղբայրության խորհրդանիշ, շեհիդների, վիրավորների և վետերանների ընտանիքներին նախնական փուլում առաջին օգնության ցուցաբերման նախագծերի իրականացումն է: Երկրորդ փուլում իհարկե, օկուպացիայից ազատագրված տարածքների համար Ադրբեջանի պետության կողմից պաշտոնապես հայտարարվելիք՝ ենթակառուցվածքների զարգացման ծրագրին՝ Ադրբեջանի «Ղարաբաղ» զարգացման հայեցակարգին՝ որպես «մեկ ազգ, մեկ սիրտ» առաքելություն մասնակցելն է»,-ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Հասանը: «Մեր այս գործունեության հիմքում դրված է միասնական պատմությունը: Մեր՝ «մեկ ազգ, երկու պետություն» հասկացությունը դատարկ խոսքեր չեն: Դրանք պատմական ապացույցներ ունեն: Հուսով ենք, որ մենք համատեղ ջանքերով կարող ենք իրականացնել մեր այս պատմական առաքելությունը»,-ասել է Թուրքիա-Ադրբեջան գործարարների միության ղեկավար Հուսեյն Բույուքֆըրաթը:

Create Account



Log In Your Account