Dec 03 2020 17:07
Banovsha Shahaliyeva
Views: 326
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայրենական պատերազմի ընթացքում զոհված Ադրբեջանի Զինված ուժերի թվաքանակը: Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունում Հայրենական պատերազմի ընթացքում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի 2783 զինծառայող: ԴՆԹ անալիզով շարունակվում են աշխատանքները 103 զինծառայողների հայտնաբերելու ուղղությամբ: Ավելի քան 100 զինծառայող համարվում է անհայտ կորած: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և իրենց ընտանիքներին տեղեկացնելու ուղղությամբ: Ներկայումս 1245 զինծառայողներ բուժվում են բժշկական հաստատություններում: Պաշտպանության նախարարություն հայտարարել է, որ երկրի հասարակությանը կներկայացվեն՝ զոհված զինծառայողների անունների, ծննդյան ամսաթվի, կոչման և անցած մարտական ուղու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Հանձնաժողովը, որը բաղկացած է համապատասխան պետական կառույցների աշխատակիցներից, աշխատում է այս ուղղությամբ:

Create Account



Log In Your Account