Dec 04 2020 15:26
Banovsha Shahaliyeva
Views: 301
Euronews հեռուստաալիքը հերթական ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզից: Այս անգամ նկարահանող խումբն ուղևորվել է Սուգովուշան գյուղ: Այս բնակավայրը օկուպացիայից ազատագրված առաջին գյուղերից է: Նկարահանող խմբին ուղեկցել է գյուղի բնակիչ Խալիգ Հումբաթովը: Ինչպես նշվում է ռեպորտաժում, տղամարդը նկարահանող խմբին խնդրել է նրան վերցնել իրենց հետ՝ հարազատ վայրերը տեսնելու համար: Երբ Սուգովուշանը օկուպացվեց Հայաստանի զինված ուժերի կողմից, Խալիգ Հումբաթովը 14 տարեկան էր: «Ես հիշում եմ իմ մանկությունը: Մայրս մեզ թույլ չէր տալիս լիճ գնալ, նա վախենում էր, որ կխեղդվենք: Մի գիշեր մորուքավոր հայ եկավ: Նա ասաց, որ մենք պետք է վաղ առավոտյան մեկնենք այստեղից: Մենք ուզում էինք ձիով գնալ, սակայն հայը կրկին եկավ և չթողեց: Ես փոքր էի, լաց էի լինում: Նրանք մեր ձեռքից խլեցին ձին և մենք ստիպված եղանք ոտքով գնալ»,-ասել է Սուգովուշան գյուղի բնակիչ Խալիգ Հումբաթովը:

Create Account



Log In Your Account