Dec 05 2020 15:47
Banovsha Shahaliyeva
Views: 321
Օկուպանտ Հայաստանի սանձազերծած պատերազմը նրա համար ավարտվեց լիակատար ձախողմամբ: Ծանր պարտությունից հետո երկրի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի է ծանրացել: Նորանոր խնդիրներ են առաջանում կյանքի բոլոր ոլորտներում: «Հայաստանը չլսեց Գուտերիշի խոսքերը, որովհետև նա չէր պահպանում ՄԱԿ-ի բանաձևերը: Եթե Երևանը կատարեր ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, ապա, բնականաբար, պատերազմ չէր լինի: Բոլոր հարցերը վաղուց լուծված կլինեին խաղաղ ճանապարհով»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Դարյա Գրեվցովան: Անհաջողության մատնվեց նաև Երևանի՝ Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանը ձախողելու փորձը: Այդ նստաշրջանը հրավիրվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ: Նման կարևոր միջոցառման անցկացմանը դեմ էր հանդես եկել միայն Հայաստանը: «Այն, որ Ադրբեջանը իր վրա վերցրեց համաշխարհային մասշտաբի միջոցառման համակարգման պատասխանատվությունը, խոսում է մեր երկրի մեծ հեղինակության մասին: Իսկ ինչ վերաբերում է այդ միջոցառումը ձախողելու Հայաստանի փորձերին՝ նման փորձերը միշտ էլ լինելու են: Որովհետև սա Հայաստանի՝ իր գոյության մասին համաշխարհային հանրության հիշեցնելու միակ միջոցն է: Դրա համար էլ չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել: Այսօր Հայաստանի կարծիքը աշխարհում ոչինչ չարժե»,-ասել է քաղաքական գիտությունների թեկնածու Մոիսեյ Բեքքերը :

Create Account



Log In Your Account