Dec 06 2020 13:27
Gulyaz Shirinova
Views: 305
Ազատագրված շրջանների տնտեսական վերածննդին զուգահեռ, Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնելու ճարտարապետական և մշակութային հուշարձանների վերականգնմանը: Այս մասին «Մոսկվա-Բաքու» պորտալին հայտարարել է՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը: Ռուս հայտնի լրագրողը, մեկնաբանելով Ադրբեջանի ազատագրված տարածքներում մշակութային հուշարձանների պահպանումը, նշել է, որ նա անձամբ ոչ մի կասկած չունի դրանց պահպանման հարցում: «Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հուշարձաններն իրենց լիարժեք կյանքով ապրեն: Նման մոտեցումը Ադրբեջանում նոր չէ, այն զարգացել է պատմականորեն և ներառված է ժողովրդի մշակույթի մեջ: Այդ մասին, համոզիչ վկայում է այն փաստը, որ Ադրբեջանը՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամի և անձամբ հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի գործունեության շնորհիվ, զգալի ներդրում ունեցավ Վատիկանի կաթոլիկ սրբավայրերի վերականգնման գործում: Միայն սա վկայում է այն մասին, որ ոչ մի հուշարձան, ոչ մի տաճար չի մնա առանց խնամքի երկրի տարածքում»,-ասել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը:

Create Account



Log In Your Account