Dec 07 2020 13:34
Gulyaz Shirinova
Views: 333
Նիկոլ Փաշինյանին 1 օրից էլ քիչ ժամանակ է մնացել ընդդիմության պահանջը կատարելու համար: Դեկտեմբերի 5-ին երթի ժամանակ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանից պահանջել են հրաժարական տալ մինչև դեկտեմբերի 8-ը: Հակառակ դեպքում՝ սպառնում են բողոքի ցույցեր կազմակերպել երկրի ողջ տարածքում: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը հերքում է բոլոր մեղադրանքները: Վարչապետի խոսքով, հիմա ամենագլխավորը ռազմագերիների և դիակների վերադարձն է: «Մի քանի հազար մարդ փողոց են դուրս եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նրանք ասում են՝ որ վարչապետը արևմտամետ է, երկիրը հասցրել է անդունդի եզրին և այլն: Սակայն, երբ լրագրողը հարցրեց. կուզենայի՞ք տեսնել Փաշինյանի նախորդներին՝ Քոչարյանին և Սարգսյանին, որոնք լավ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ, նրանք պատասխանեցին. «Ոչ: Ռոբերտն ու Սերժը հանցագործներ են: Ճիշտ չէր լինի բոլոր մեղքերը բարդել Փաշինյանի վրա»,-ասել է Վալդայ ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը: Վալդայ ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը նշում է, որ չնայած Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նաև ռազմական ոլորտում՝ Մոսկվան Երևանին անվճար աջակցություն չի ցուցաբերի: «Ռուսաստանում Հայաստանին ընկալում են որպես մերձավոր դաշնակցի: Սակայն, Հայաստանն այնուամենայնիվ անկախ պետություն է և պետք է կարողանա պատասխանատվություն կրել իր քայլերի համար»,-նշել է Ֆարհադ Իբրահիմովը:

Create Account



Log In Your Account