Dec 09 2020 13:10
Gulyaz Shirinova
Views: 318
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիայից Չինաստան ուղևորվող առաջին բեռնատար գնացքը հասել է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: Նշվում է որ այս իրադարձությունը շատ նշանակալից է, քանի որ մինչ այժմ այս միջանցքով բեռները փոխադրվում էին միայն Չինաստանից դեպի Եվրոպա: Վրաստանից անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին բեռնափոխադրումների ոլորտում նոր ուղղություն է և հանդիսանում է Եվրոպան և Ասիան իրար հետ կապող նոր լոգիստիկ միջանցքի մի մասը: Այս միջանցքը 2017 թվականից ի վեր գործում է փորձարկման ռեժիմով: Հիշեցնենք, որ Թուրքիայից Չինաստան կենցաղային տեխնիկա տեղափոխող առաջին կոնտեյներային գնացքը Ստամբուլից ճանապարհվել է դեկտեմբերի 4-ին: 754 մետր երկարությամբ գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Վրաստանից հետո կհասնի Ադրբեջան, այնուհետև Կասպից ծովի վրայով կտեղափոխվի Միջին Ասիա, իսկ այնտեղից՝ Չինաստան: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ գնացքը 12 օրվա ընթացքում կանցնի ավելի քան 8 հազար կիլոմետր ճանապարհ:

Create Account



Log In Your Account