Dec 10 2020 11:46
Gulyaz Shirinova
Views: 323
Լատվիան մտադիր է օգնել Ադրբեջանին ազատագրված տարածքների վերականգնման գործում: Այս մասին СВС հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Դայնիս Գարանչսը: Դիվանագետը հիշեցրել է, որ վերջերս այլ երկրների դեսպանների հետ այցելել է ազատագրված Ֆիզուլի: Դայնիս Գարանչսը նշել է, որ ցնցված է տեսածով: Նա Ֆիզուլին անվանել է ուրվական քաղաք, որտեղ գեթ մեկ կանգուն շինություն չի մնացել: «Շատ հուսով եմ, որ մենք համատեղ ուժերով կկարողանանք վերականգնել այդ շրջանները: Դրա համար երկար ժամանակ է պահանջվում: Փորձագետներից լսել եմ, որ տարածքների ականազերծման համար պահանջվում է մի քանի տարի: Լատվիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ինչպես վերականգնման աշխատանքներում, այնպես էլ այլ նախագծերում: Այս գործընթացին ակտիվ մասնակցելու համար սպասում ենք ձեր երկրի հրավերին»,-ասել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Դայնիս Գարանչսը: Լատվիայի Սեյմի պատգամավոր, Ադրբեջանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռոման Նաուդինիշը, իր հերթին, հայտարարել է, որ Լատվիան կարող է ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական աջակցություն: Նրա խոսքով, Եվրոպական երկրները իրենց մեղավոր են զգում տեղի ունեցածի համար, որովհետև այս հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար ժամանակին չկարողացան պատշաճ ճնշում գործադրել օկուպանտ Հայաստանի վրա: «Ադրբեջանը Եվրոպայի բաղկացուցիչ մասն է: Ուստի մենք՝ եվրոպացի քաղաքագետներս, պետք է ստանձնենք տեղի ունեցածի պատասխանատվությունը: Կարծում եմ, որ Եվրոպան պետք է աջակցի Ադրբեջանին այդ բնակավայրերի վերականգնման հարցում»,- ասել է Լատվիայի Սեյմի պատգամավոր Ռոման Նաուդինիշը:

Create Account



Log In Your Account