Dec 11 2020 12:48
Gulyaz Shirinova
Views: 322
Հաղթանակի զորահանդեսը լավ հնարավորություն էր ժամանակակից ադրբեջանական բանակի և նրա տեխնոլոգիական հնարավորությունների ցուցադրման համար: Փորձագետներն այսպես են մեկնաբանում Բաքվում կայացած ռազմական շքերթը: Բարձր ճշգրտության զենքեր, պրոֆեսիոնալ անձնակազմ, ինչպես նաև թշնամուց առգրավված ռազմական ավարի մի մասը. Ադրբեջանը նման վիթխարի զորահանդեսով նշեց իր տարածքային ամբողջականության վերականգնումը: «Անկասկած, դա բացառիկ ռազմական հաղթանակ է, և այն որ Ադրբեջանը հաղթական զորահադեսով նշեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտը, դա քաղաքականապես հավասարակշռված և արդյունավետ միջոցառում է: Դա նպաստում է ժամանակակից Ադրբեջանի և նրա ղեկավարի իմիջի բարձրացմանը»,- ասել է «Ազգային Պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն: Խոսելով այս հաղթանակում Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ունեցած դերի մասին՝ փորձագետը նշել է, որ ռազմական գործողությունները ղեկավարվել են շատ գրագետ: «Այս հաղթանակի շնորհիվ Իլհամ Ալիևն մտավ աշխարհի առաջատար քաղաքական գործիչների առաջին տասնյակը: Եվ այսօր շատ երկրների, փորձագետների ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի վրա, որը կարողացավ անել այն, ինչը չկարողացավ անել ոչ մի ղեկավար, աշխարհի ոչ մի պետություն՝ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը՝ շուրջ 30 տարվա օկուպացիայից հետո»,-նշել է Իգոր Կորոտչենկոն: Հաղթանակի զորահանդեսի մեկ այլ կարևոր նշանակության մասին խոսեց Միջազգային հարաբերությունների փորձագետ Միխայիլ Ֆինկելը: «Զորահանդեսը ֆանտաստիկ էր և այն նշանավորեց Ադրբեջանի պատմական հաղթանակը: Յուրաքանչյուր ընտանիքում կար հարազատ, մերձավոր մարդ, որը կռվում էր, մասնակցում էր այս պատերազմին, կամ ինչ-որ կերպ օգնում էր ռազմաճակատին: Այդ իսկ պատճառով սա համաժողովրդական տոնակատարություն է, որը նշանավորում է նախնիներին պատկանող այս հողերի ազատագրումը: Սա օկուպացիայի, վանդալիզմի և այնտեղ տեղի ունեցող բոլոր վայրագությունների վերջն է»,- ասել է միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Միխայիլ Ֆինկելը: Միջազգային փորձագետները Բաքվում կայացած Հաղթանակի զորահանդեսը անվանում են ունիկալ, պատմական իրադարձություն: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում անցկացված ռազմական շքերթը վկայում է, որ համախմբվելով Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ՝ Ադրբեջանը վերականգնեց պատմական արդարությունը:

Create Account



Log In Your Account