Dec 11 2020 12:54
Gulyaz Shirinova
Views: 316
44-օրյա ղարաբաղյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո՝ PKK և YPG ահաբեկչական խմբավորումների կազմում գործող հայ զինյալները պլանավորում են գրոհներ իրականացնել Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա: Այս մասին հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության ոլորտին մոտ կանգնած աղբյուրներին: «Երևանը պաշտոնապես կարող է հերքել դա, սակայն ոչ պաշտոնապես աջակցել որոշ խմբերին: Ազգայնամոլ խմբերը կարող են գործել հենց այս սցենարով: Նման գործողությունները չի կարելի բացառել»,-ասել է ռազմական փորձագետ (ՌԴ) Ալեքսեյ Խլոպոտովը: Այն, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի կողմում Ադրբեջանի դեմ կռվել են օտարերկրյա զինյալներ, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նրանք անցել են պատերազմի միջով և չեն եղել կանոնավոր բանակի կազմում, և սպառնալիք են հանդիսանում առաջին հերթին այն երկրների համար, որտեղ նրանք այժմ գտնվում են: Ուստի չի բացառվում, որ նրանք Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Թուրքիայի օբյեկտների դեմ ահաբեկչություններ իրականացնեն: «Ահաբեկչության սպառնալիքը Թուրքիայի համար նորություն չէ: Մեր երկիրը երկար տարիներ հաջողությամբ դիմակայում է այս երևույթին: Եվ մենք քաջատեղյակ ենք, որ հայերը սերտորեն համագործակցում են Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների հետ»,-ասել է ռազմական փորձագետ Աբդուլլա Ագարը: Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի: Փորձագետները կոչ են անում երկրներին՝ միավորել ջանքերը ահաբեկիչների դեմ պայքարում:

Create Account



Log In Your Account