Dec 12 2020 16:25
Gulyaz Shirinova
Views: 348
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նախանշել են տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագիրը: Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկել են ստեղծել՝ միասնական վեցակողմ համագործակցության հարթակ: Այն ընդգրկելու է Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և հնարավոր է Հայաստանը: Երևանը գործընկերության հարթակում տեղ ստանալու համար, պետք է ընդմիշտ հրաժարվի իր զավթիչ քաղաքականությունից: «Բազմակողմ համագործակցության նման հարթակները ձեռնտու են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ամբողջ աշխարհին: Դա, անկասկած, կհանգեցնի տնտեսության բարձրացմանը և անվտանգության ուժեղացմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա ընդգծել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ դեբատների ժամանակ: Հայաստանի վարչապետը դեռ այն ժամանակ պետք է լսեր Ադրբեջանի առաջնորդի խոսքերը և չդիմեր ամեն հնարավոր սադրանքների: Բաքուն միշտ հանդես է եկել խաղաղության և զարգացման օգտին: Երևանը պետք է դաս քաղի պարտությունից և առողջ դատողություն ունենա»,-ասել է քաղաքագետ (Թուրքիա) Մեհմեթ Փերինչեքը: Ադրբեջանը կրկին ապացուցեց, որ շահագրգռված չէ Հայաստանի հետ առճակատման մեջ: Սակայն որոշ փորձագետներ ենթադրում են, որ Երևանը չի հասկանում երկարաժամկետ խաղաղության անհրաժեշտությունը: Ի դեպ, Հայաստանում Ադրբեջանի վերաբերյալ ցանկացած դրական հայտարարություն ընկալվում է որպես դավաճանություն: Նախօրեին հայազգի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ղեկավարությանը կոչ է արել երկխոսություն սկսել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ: Այս հայտարարությունից հետո խորհրդարանականի հասցեին սպառնալիքներ են հնչում: «Եթե Հայաստանի ղեկավարությունն իսկապես հասկանա, որ անհրաժեշտ է շրջել անցյալի մութ էջը և սկսել համագործակցություն հաստատել, ապա այն ժամանակ Հայաստանը որպես տարանցիկ կենտրոն, որպես լոգիստիկ կենտրոն, որպես բեռների փոխադրման շղթա, որպես Հարավային Կովկասի զարգացման ծրագրերի իրականացման շղթա, հնարավոր կլինի վերսկսել հարաբերությունները տարածաշրջանում, դա միանգամայն հնարավոր է»,-ասել է քաղաքական վերլուծաբան (ՌԴ) Սերգեյ Ստրոկանը: Պաշտոնական Անկարան նույնպես ընդգծել է Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը: Պայմանները նույնն են: «Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակեց երկու պատճառով. ադրբեջանական տարածքների օկուպացիան և այսպես կոչված՝ «հայոց ցեղասպանության» մասին առասպելները: Անկարան, ինչպես խոստացել էր, դռները կբացի, եթե Երևանն այլևս ոտնձգություն չանի ուրիշի ունեցվածքի նկատմամբ և հերքի Թուրքիայի հետ կապված բոլոր ստերը: Համագործակցության միասնական հարթակ ստեղծելու գաղափարը նոր հնարավորությունների պատուհան է բացում: Դա կհանգեցնի ողջ տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասել է քաղաքագետ (Թուրքիա) Էնգին Օզերը: Համագործակցության հեռանկարները բազմապլան են: Դա ներառում է դեպի Նախչըվան և Թուրքիա երկաթուղային ճանապարհի կառուցում, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում և այլն: Այս ամենը կհանգեցնի՝ Կովկասի բոլորովին այլ տնտեսական վիճակի, ընդգծում են փորձագետները:

Create Account



Log In Your Account