Dec 17 2020 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 328
Նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան կարգադրության համաձայն, «Ազերիշըգ» ԲԲԸ-ն օկուպացիայից ազատագրված տարածքներում հատուկ պետական նշանակության շենքերի էլեկտրաէներգիայով ապահովման նպատակով՝ «Ազերիշըգը Ղարաբաղում» նախագծի շրջանակներում հրատապ միջոցառումներ է իրականացնում: Ջաբրայիլ քաղաքում և Հադրութ ավանում գտնվող հատուկ պետական նշանակության շենքերն արդեն ապահովվել են էլեկտրաէներգիայով: Այժմ հիմնական ուշադրությունը հատկացվում է Շուշայի էլեկտրամատակարարմանը: «Ներկայումս հիմնական նպատակը հնարավորինս կարճ ժամանակահատվածում Շուշա քաղաքը կայուն էլեկտրաէներգիայով ապահովելն է: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում նոր հաղորդման գծերի կառուցման ուղղությամբ»,-ասել է «Ազերիշըգ» ԲԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Մուստաֆաևը: Չնայած դժվար լեռնային ու անտառային պայմաններին, ցուրտ եղանակին՝ «Ազերիիշըգ»-ի աշխատակիցները անձնվեր աշխատում են: Մեկ այլ սպառնալիք է հանդիսանում նաև այդ տարածքներում հայերի կողմից տեղադրված ականները: Նախագծի համաձայն, նախ տարածքներում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, այնուհետև հաղորդման գծեր են անցկացվում: Հնարավորինս կարճ ժամանակահատվածում Շուշա քաղաքը էլեկտրաէներգիայով կապահովվի «Շյուքյուրբեյլի» ենթակայանից: «Ազերիշըգ» ԲԲԸ-ն հավաստիացնում է, որ նախագահի համապատասխան հանձնարության համաձայն, հնարավորինս կարճ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայով կապահովվի օկուպացիայից ազատագրված հողերի յուրաքանչյուր կետ:

Create Account



Log In Your Account