Dec 17 2020 17:32
Banovsha Shahaliyeva
Views: 314
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ ռուս-թուրքական կենտրոնը կտեղակայվի Աղդամում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Իսկ դիտարկման կետերը գտնվելու են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում: Նախարարը իր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին Հայաստանի կողմից հրադադարի խախտման դեպքերի առնչությամբ: «Ադրբեջանը պատշաճ արձագանք է տվել դրան, սակայն, այստեղ կա նաև Ռուսաստանի պատասխանատվությունը: Որովհետև, համաձայն եռակողմ հայտարարության՝ այնտեղ գտնվում են ռուսաստանցի խաղաղապահներ: Ռուսաստանը պետք է կանխի հրադադարի խախտման դեպքերը»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Մևլութ Չավուշօղլուն ներկայացրել է իր երկրի պայմանները՝ Հայաստանի հետ սահմանների բացման համար: Դա կախված կլինի Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացի ճիշտ և արդյունավետ ընթացքից: «Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելը մեծ վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը: Այլ երկրի տարածքների օկուպացման պատճառով հայ ժողովուրդը, իսկապես, սոցիալտնտեսական մեծ դժվարությունների է բախվել»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Թուրքիայի հետ սահմանների բացումը և առևտրային կապերի վերականգնումը ավելի շատ օգուտ կբերի Հայաստանին և հայ ժողովրդին», - եզրափակել է նախարարը:

Create Account



Log In Your Account