Dec 18 2020 12:33
Banovsha Shahaliyeva
Views: 310
Մոսկվան կոչ է անում Հայաստանին՝ մեկընդմիշտ հրաժարվել ռևանշիստական գաղափարներից: Փորձագետների կարծիքով, հենց այս ուղերձն էր պարունակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը: Ռուսական «Նացիոնալնայա օբարոնա» ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոն վստահ է. «Կրեմլը վերահաստատեց իր անփոփոխ դիրքորոշումը Հարավային Կովկասի հարցում. Ղարաբաղն Ադրբեջանն է»: «Պուտինը կրկին ասեց այդ մասին, իհարկե ոչ առաջին անգամ: Այն փաստը, որ նա մեկ անգամ ևս հայտարարեց դա, իհարկե, մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Երևանում: Եվ Ռուսաստանի արտաքին քաղաքականության այս հիմնարար դիրքրոշումը այն մասին, որ Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը՝ ոչ մի կասկածի ենթակա չէ»,-ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի գլխավոր խմբագիր (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն: Երևանը պարտավոր է պահպանել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Իգոր Կորոտչենկոն ընդգծում է, որ Հայաստանում նույնիսկ հնարավոր իշխանափոխությունը չի ազատում իրեն պայմանագրերի կատարման պատասխանատվությունից: Բոլոր հայկական զինված կազմավորումները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից, հավելել է ռուս փորձագետը: «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, այսօր դե յուրե և դե ֆակտո համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ, նրանք պետք է վերցնեն Ադրբեջանի քաղաքացիություն և ստանան Ադրբեջանի անձնագրեր, և հետագայում ինտեգրվեն խաղաղ կյանքի՝ ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների հետ միասին, ովքեր կվերադառնան իրենց հարազատ վայրեր: Իսկ այն, որ Երևանում ինչ-որ մեկին ինչ-որ բան չի բավարարում, դա արդեն Հայաստանի խնդիրն է»,-ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի գլխավոր խմբագիր (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն: Հայաստանը պետք է հաշտվի առկա իրականության հետ: Պատերազմը տանուլ է տրված Երևանի համար, իսկ երկրի ուժային համակարգը գործնականում փլուզվել է, և նկատվում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամ: «Հայերի կողմից ցանկացած սադրանք մեծ տհաճություններ կառաջացնի Հայաստանի համար», - նման կարծիքին է Իգոր Կորոտչենկոն: «Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, իսկ Ադրբեջանը հաղթել է պատերազմում, սկսվել է մի նոր քաղաքական իրողություն, որում Ադրբեջանի տարածքում այլևս ոչ մի կեղծ կամ ֆանտոմային պետություն այլևս չի կարող լինել: Հայաստանը պետք է վերականգնվի ինքնին և այլևս ոտնձգություն չկատարի օտար տարածքների նկատմամբ: Մի անգամ նա փորձեց դա անել, և արդյունքում ունեցավ վերջնական պարտություն և ցնցում: Թող Հայաստանը վերականգնի իրեն իր միջազգայնորեն ճանաչման սահմանների շրջանակներում և ոչ թե խցկվի այնտեղ, որտեղ նա չկա, և այլևս, երբեք չի լինելու»,-ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի գլխավոր խմբագիր (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն: Կորոտչենկոյի խոսքով, մեծ մամուլի ասուլիսում Պուտինի ելույթը վշտացրեց Հայաստանին մեկ այլ պատճառով ևս: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացում հրահրելու Երևանի բոլոր փորձերը ձախողվել են: Վլադիմիր Պուտինը կրկին պարզ հասկացրեց. Մոսկվան աջակցում է Անկարային մի շարք հարցերում:

Create Account



Log In Your Account