Dec 18 2020 13:30
Banovsha Shahaliyeva
Views: 314
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է՝ SOCAR Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ: Հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրվել՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների և գործընկերության տարբեր ոլորտների վրա: Հատուկ ուշադրություն է դարձվել՝ Վրաստանում SOCAR-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման հեռանկարներին: Նախօրեին SOCAR-ը և Վրաստանի կառավարությունը պայմանավորվել են՝ արտոնյալ պայմաններով Ադրբեջանից երկու հարյուր միլիոն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մասին: Համաձայնագիրը ստորագրել են՝ SOCAR-ի նախագահը, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը և Վրաստանի նավթագազային կորպորացիայի գլխավոր տնօրենը:

Create Account



Log In Your Account