Dec 18 2020 13:42
Banovsha Shahaliyeva
Views: 317
«Հուսով եմ, որ Բայդենի վարչակազմն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Ադրբեջանին և Հարավային Կովկասի տարածաշրջանին»: Այս մասին միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի և ԱՄՆ-ի Կասպյան քաղաքական կենտրոնի համատեղ կազմակերպչական աջակցությամբ կայացած վեբինարում ունեցած ելույթում ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Նա հայտնել է, որ Թրամփի վարչակազմը նախընտրել է՝ «միջազգային քաղաքականությունից հեռու մնալու» կուրսը: Սակայն նոր ղեկավարությունից ակնկալիքները տարբեր են: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանում և օգնի Ադրբեջանին՝ իր հավասարակշռված քաղաքականությունը պահպանելու գործում: Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա Ադրբեջանի համար շատ մեծ ձեռքբերում է՝ երկար տարիներ անց երկիրը կարողացավ վերադարձնել օկուպացիայի տակ գտնվող հողերը: Տնտեսական և ռազմական առումով անցած ժամանակահատվածը Ադրբեջանի օգտին աշխատեց: Այստեղ չպետք է մոռանալ ռուսական գործոնը, այս երկրի ձեռքում քարտեր կան: Ռուսաստանը Հայաստանին փրկեց աղետից»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Heritage» հիմնադրամին առընթեր ՝ արտաքին քաղաքական ուսումնասիրությունների հարցով «Ալլիսոն» կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆֆին ընդգծել է տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի բարձրացման կարևորությունը: Նա նույնիսկ նշել է Գյանջայում հյուպատոսության բացման անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է ապահովել դիվանագիտական ներկայացուցչություն, ինչպես գիտեք, ես առաջարկել եմ Գյանջայում հյուպատոսություն ստեղծելու գաղափարը: Գյանջան ռազմավարական, առևտրային և տնտեսական տեսանկյունից շատ կարևոր քաղաք է: Օկուպացիայից նոր ազատագրված տարածքներին և Վրաստանին մերձակա այս քաղաքում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը շատ կարևոր է: Նոր վարչակազմը՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված իր ռազմավարության մեջ պետք է բանակցային սեղանի շուրջ հրավիրի նաև Ադրբեջանին: Ինչպես հայտնի է Կենտրոնական Ասիա տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով, ուստի մենք Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններում՝ պետք է հաշվի առնենք նաև Ադրբեջանի դերը»,-ասել է կասպյան քաղաքական հետազոտությունների հարցով «Ալլիսոն» կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆֆին: Կենտրոնի տնօրենը հայտնել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջատար դեր խաղա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման գործում: Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը նշել է, որ արևմտյան փորձագետներն ու դիվանագետները հարցը դիտարկում են աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ ընդգծելով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի դերը: Սակայն հիմնական հարցը կապված է՝ Հարավային Կովկասում ապրող ժողովուրդների, մարդկանց ճակատագրի և ապագայի հետ: «Ադրբեջանում մարդիկ վերջապես կարող են վերադառնալ իրենց հայրենի հողեր, սակայն անցած 30 տարվա ընթացքում այստեղ ամեն ինչ լիովին ոչնչացվել է, ամեն ինչ նորից պետք է կառուցել: Մյուս կողմում կա հայ ժողովուրդը, որին հետաքրքրում է անվտանգության հարցը, երկրի ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցող գործընթացները, երկրի ապագան: Այժմ դիցաբանությունից հեռանալու ժամանակն է: Հայաստանի ներսում և սփյուռքում գտնվող որոշ մարդիկ հայտարարում են, որ երկիրը խաղաղության և հարաբերությունների վերականգնման նոր քաղաքականության կարիք ունի»-ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Create Account



Log In Your Account