Dec 19 2020 11:33
Banovsha Shahaliyeva
Views: 329
Ադրբեջանական «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերությունը և իտալական Ansaldo Energia ընկերությունը պայմանավորվել են համագործակցել էներգետիկ ոլորտում: Բաքվում կողմերը կնքել են պայմանագիր, ըստ որի՝ իտալական կողմը սարքավորումներով կապահովի 110 կիլովատ հզորությամբ ենթակայանները, որոնք ադրբեջանական ընկերության կողմից կկառուցվեն Աղդամում, Ֆիզուլիում, Գուբադլիում և Քելբաջարում: «Այս համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը ոչ միայն կոմերցիոն, քաղաքական, այլև տնտեսական ոլորտում, մասնավորապես՝ ոչ նավթային բնագավառում»,-ասել է «Ազերէներժի» ԲԲԸ-ի նախագահ Բաբա Ռզաևը: Իտալիան Ադրբեջանի առաջին առևտրային գործընկերն է և էներգետիկայի վերականգնման ոլորտում համագործակցությունը երկու կողմերի համար էլ մեծ նշանակություն ունի: Իտալա-ադրբեջանական հարաբերությունները ունեն հին պատմություն և բարեհաջող զարգանում են մի շարք ոլորտներում: «Մեր երկրների միջև համագործակցությունը ունի հին պատմություն: Ես հպարտ եմ ձեր ընկերության հետ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու համար: Հուսով եմ, որ սա մեր հաջողությունների միայն սկիզբն է»,-ասել է ANSALDO ENERGIA-ի գլխավոր տնօրեն Մարինո Ջուզեպպեն: «Շատ ուրախ եմ այս արարողությանը մասնակցելու համար: Սա շատ կարևոր քայլ է մեր երկրների համար: Մենք միշտ աջակցել ենք մեր բարեկամ Ադրբեջանին: Այս համագործակցությունը էլ ավելի կամրապնդի մեր բարեկամությունը»,-ասել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Աուգուստո Մասսարին: Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հիմքը դրվել է դեռ 1995 թվականին: Մինչև 2020 թվականը իտալական ընկերությունները որպես կապալառու մասնակցել են նավթագազային ոլորտի 277 նախագծերի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար: Ոչ նավթային հատվածում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 700 մլն դոլարի 37 նախագիծ: «Ansaldo Energia»-ն էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններից է, որը տեխնիկական սպասարկման մեծ հնարավորություններ ունի: Փորձագետների կարծիքով՝ նման ընկերության հետ համագործակցությունը թույլ կտա կարճ ժամանակում վերականգնել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը: «Այս ընկերությունը նորարարական, ժամանակակից, ճկուն որոշումներ է առաջարկում էլեկտրա-էներգետիկ ոլորտի խնդիրների լուծման համար: Կարծում եմ, որ դա շատ հուսալի գործընկեր է»,-ասել է էներգետիկ ոլորտի փորձագետ Գյուլմիրա Ռզաևան: Նշենք, որ շուրջ 30 տարի հայկական օկուպացիայի տակ մնացած ադրբեջանական շրջաններում ոչնչացվել են բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրական ցանցը:

Create Account



Log In Your Account