Dec 19 2020 14:54
Banovsha Shahaliyeva
Views: 318
Պատերազմում պարտված, բզկտված, ուժասպառ երկիր: Այսպիսին է այսօր Հայաստանը, որտեղ այսօր էլ ընդդիմությունը շարունակում է բողոքի ցույցեր, հանրահավաքներ ու երթեր անցկացնել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Բողոքի ակցիաներ են անցկացնում նաև պատերազմում զոհված, գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ծնողները, ովքեր պահանջում են հետ վերադարձնեն իրենց որդիներին: Այս անգամ բողոքի ակցիա են իրականացրել պատերազմում կռված ու վիրավորված զինծառայողների ծնողները: Լրագրողների հետ զրույցում նրանք ասել են, որ իրենց որդիները պետք է ծառայեն Հայաստանի զինված ուժերում, ուրիշ ո՛չ մի տեղ և որ թույլ չեն տալու իրենց որդիներին նորից Ղարաբաղ տանել: «Իմ երեխեն կռվելա ու վիրավորվել ա, հիմա էստեղ ա, բայց կիսաբուժված, նորից ուզում են տանեն Ղարաբաղ: Մենք ընդհանրապես դեմ ենք, որ մեր երեխեքին տանեն Ղարաբաղ, մեր էրեխեքը թող Հայաստանում ծառայեն: Մեր պահանջը դա է՝ թող մնան Հայաստանում՝ հա՛մ կծառայեն, հա՛մ կբուժվեն, հատկապես, որ հոգեբանների կարիք ունեն: Երեխաս վախեցած է, չի կարողանում գիշերը քնել, ատամները կրճտացնում ա, խոսում ա քնած ժամանակ, թոքերում էլ խնդիր ունի, նրանպիտի բուժեն:Հիմա ասումա պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, գեներալ Բաղդասարյանը, որ մենք ցրենք երեք զորամասերի մեջ, երբ որ իրավիճակը կկայունանա են ժամանակ կտեսնենք ինչ կլինի: Հիմա ոնց որ ծնողներին փափուկ բարձ են դնում, ասումա թողեք ես իմ անելիքը անեմ:Էս պահին Պաշտպանության նախարարության դիմաց 240 հոգի էլի նույն զինծառայողների ծնողներ բողոքի ակցիա են իրականացնում»: Նշենք, որ հետպատերազմյան Հայաստանին ապագայում շատ դժվարին ու ծանր ժամանակներ են սպասում: Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու են աղքատության մակարդակի էական ավելացմամբ: Այն, որ կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով է գնում Հայաստանը,- «Փաստ» թերթի հետ զրույցում ասել է նաև տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Ըստ տնտեսագետի՝ վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է նաև անզեն աչքով: Ավելին, խորքային վերլուծություններ կան, որ եկող տարի թանկացումներն ավելի մեծ ծավալների են հասնելու, ինչը նշանակում է, որ կտրուկ ավելանալու է աղքատության ու ծայրահեղ աղքատության մակարդակը: Հիմա մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ գնաճը 1,6 տոկոս է, և որ այդ ցուցանիշը կառավարելի է: Իրականում գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել, ավելին՝ այս իշխանությունների նախագծած 2021 թվալանին բյուջեում էլ այս առումով ավելացում չկա,-ասել է Ավետիսյանը:

Create Account



Log In Your Account