Dec 23 2020 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 328
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում: Երկրի նախկին առաջնորդները փորձում են տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Այսպես Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Հարյուրավոր մարդիկ գիշերել են Հանրապետության հրապարակում՝ այնտեղ վրաններ տեղադրելով: Ընդդիմադիր ուժերի առաջնորդները պնդում են, որ ցույցերը շարունակվելու են: «Հայաստանում ճգնաժամը դեռ երկար է շարունակվելու», - վստահ է նաև Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը: Նրա խոսքով, Հայաստանը այս վիճակին հասցրել են քաղաքական պոպուլիստները, որոնք մեկը մյուսի ետևից ղեկավարել են երկիրը: Նրանք սեփական ժողովրդին կերակրել են «ծովից ծով մեծ Հայաստանի մասին» հեքիաթներով: Իսկ հիմա ժողովուրդն արդեն այդ ստախոսներին չի հավատում: «Սա համակարգային ճգնաժամ է, որի հիմքում ընկած է Հայաստանի կողմից հարևան երկրների նկատմամբ երկար տարիներ վարված սխալ քաղաքականությունը: Ըստ էության՝ այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ: Ադրբեջանից կրած ռազմական, քաղաքական, բարոյական պարտությունը բացահայտեց այդ քաղաքականության սխալ լինելը»,-ասել է Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը: Պաշտոնական Երևանի միակ ելքը իր արտաքին քաղաքականությունը վերանայելն ու անհիմն տարածքային հավակնություններից հրաժարվելն է: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է նորմալացնել հարևանների հետ հարաբերությունները և վերջապես օգուտ ստանալ տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերություններին վերաբերող հարցերի պատասխանը կախված կլինի նրանից, թե ինչ ազդանշան կստանանք մենք սահմանի այն կողմից: Եթե այդ ազդանշանները ուղղված լինեն համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ապա Ադրբեջանը պատրաստ է դիտարկել դրանք, իսկ եթե կրկին ինչ որ տարածքային հավակնություններ ներկայացնեն, ապա Ադրբեջանը ցանկացած սադրանքի պատասխանելու է տասնապատիկի չափով»,-ասել է Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը: Թոֆիգ Զուլֆուգարովն ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Մինչդեռ, Հայաստանում գնալով շատանում են ռևանշիստական հայտարարությունները: «Այստեղ պետք է համաձայնվել այն գնահատականի հետ, որը նախագահ Պուտինը տվեց նման հայտարարություններին: Նա ասաց՝ որ եթե որևէ մեկը փորձի շեղվել եռակողմ հայտարարության կատարումից, ապա դա Հայաստանի համար աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը: Նախկին արտգործնախարարը եզրափակել է, որ Հայաստանը դեռ երկար կքաղի օկուպացիոն քաղաքականության դառը պտուղները:

Create Account



Log In Your Account