Dec 23 2020 16:49
Banovsha Shahaliyeva
Views: 335
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասցվի արդեն այս տարեվերջին: Հարավային գազային միջանցքը շահագործման կհանձնվի այս ամիս: Եվրահանձնաժողովում կարծում են, որ դա կնպաստի Ադրբեջանի և Եվրամիության անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը: Բացի այդ, այս նախագծի իրագործումը կնպաստի ինչպես Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, այնպես էլ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: «Եվրամիությունում հասկանում են տեղի ունեցած իրադարձությունների կարևորությունը, հասկանում են մեր տարածաշրջանի նշանակությունը: Նրանք նոր հնարավորություններ են փնտրելու եվրոպական ընկերություններին մեր տարածաշրջանում իրականացվող նախագծերում ընդգրկելու համար: Առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Կարծում եմ Եվրամիությունում գիտակցում են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում»,-ասել է Ֆարիզ Իսմաիլզադեն: TANAP նախագիծը ենթադրում է ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրից արդյունահանվող բնական գազի Վրաստանի և Թուրքիայի վրայով փոխադրում դեպի Եվրոպա:

Create Account



Log In Your Account