Dec 24 2020 12:07
Banovsha Shahaliyeva
Views: 307
Այսօր լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 59-ամյակը: Բարձր պրոֆեսիոնալիզմ, դիվանագիտական լավ հոտառություն, ժամանակակից առաջնորդին բնորոշ որակներ: Հենց սրանք են նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կարիերայի տարբերիչ հատկանիշները: Իր նախագահության առաջին իսկ օրերից նա նավթային գործոնը օգտագործեց ի շահ ժողովրդի և Ադրբեջանի պետության: Այս մասին նա ասում էր. «Մենք կարողացանք «սև ոսկին» վերածել մարդկային կապիտալի»: Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, իսկ հիմա՝ դրա քաղաքական փուլը, մշտապես գտնվում է Իլհամ Ալիևի ուշադրության կենտրոնում: Նա բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք բանակցությունների առարկա չի լինելու: Երկրի ղեկավարի անկոտրում կամքի, գրագետ ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ՝ այս տարի պատմական արդարությունը վերականգնվեց: «Ես մտածեցի, որ երջանիկ մարդ եմ, որովհետև կարողացա կատարել հորս պատգամը: Մենք ազատագրեցինք Շուշան: Դա մեծ հաղթանակ է: Այսօր մեր հերոսների հոգիները, Մեծ առաջնորդի հոգին ուրախացան: Շնորհավորում եմ Ադրբեջանին, շնորհավորում եմ համայն աշխարհի ադրբեջանցիներին»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվեց ռազմաքաղաքական ճանապարհով: Ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները ստորագրեցին պատմական եռակողմ հայտարարություն, որի հիման վրա Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձվեցին առանց կրակոցի: «Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը Եվրասիական տարածաշրջանի ամենաերկար տևած հակամարտություններից է: Այսօր այս հակամարտությունը մոտենում է իր ավարտին և սա պատմական իրադարձություն է, առաջին հերթին՝ Ադրբեջանի ժողովրդի համար, որի տարածքները ազատագրվում են երկար տարիներ տևած օկուպացիայից: Սա նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հաղթանակն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարում, որոնք, ցավոք, երկար տարիներ մնացին թղթի վրա»,- ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևի ֆենոմենի հիմնական գործոններն էին քաղաքական հեռատեսությունը, անբասիր հեղինակությունը, ժամանակակից արևմտյան առաջնորդներին հատուկ իմիջը, կառավարչական հմտությունը: Հիմա այս խոսքերը կարելի է ասել Իլհամ Ալիևի մասին: Բացի ադրբեջաներենից՝ նախագահը գերազանց տիրապետում է ռուսերեն, անգլերեն, թուրքերեն և ֆրանսերեն լեզուներին: Այսօր յուրաքանչյուր ադրբեջանցի, անկախ բնակության վայրից, հպարտ է հզոր Ադրբեջանի համար և միշտ զգում է իր նախագահի աջակցությունը:

Create Account



Log In Your Account