Dec 24 2020 12:37
Banovsha Shahaliyeva
Views: 396
«Անսահման սիրով և խոր հարգանքով՝ թանկագին և հարազատ Զանգիլանից և Գուբադլիից, ձեր ՄԵՀՐԻԲԱՆ»: Սոցիալական ցանցում նման գրառում է արել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Առաջին տիկինը հրապարակել է ավերված քաղաքների և գյուղերի կադրերը: Նախագահ Իլհամ Ալիևը պատմել է հայկական օկուպացիայի հետևանքների մասին: Երկրի ղեկավարը նշել է, որ ազատագրված բնակավայրերի մեծ մասն ամբողջովին ավերվել է: «Մենք կվերականգնենք մեր գյուղերն ու քաղաքները: Սակայն, նախ փաստագրելու ենք բոլոր ավերումները, Ադրբեջանին պատճառված վնասը: Մեր բոլոր պատմամշակութային հուշարձանները ավերվել են, ոչնչացվել են կրոնական օբյեկտները: Այս մասին պետք է իմանա ողջ աշխարհը: Ահա նայեք, Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան, նրանք նույնիսկ սա են ավերել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Օկուպացման տարիներին պաշտոնական Երևանը ապօրինաբար վերաբնակեցրել է այս տարածքները: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ հիմա այդ տարածքներ են վերադարձել դրա իսկական տերերը: «Նրանք օկուպացրել են օտար տարածքները, մարդկանց թողել անօթևան: Նրանք այս տարիների ընթացքում ապրել են օտար տներում, իսկ հետո ավերել դրանք: Եւ այս ամենից հետո Հայաստանը պնդում է, որ դրանք հին հայկական հողեր են»,-ասել է ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի ընթացքում երկրի ղեկավարը ազատագրված հողերում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը:

Create Account



Log In Your Account