Dec 25 2020 12:13
Banovsha Shahaliyeva
Views: 341
Գուբադլիի ազատագրման գործողությունը պահանջում էր հատուկ պրոֆեսիոնալիզմ և անձնվիրություն: Հայ օկուպանտներն այս հողերում ամրություններ էին կառուցել, իսկ քաղաքի մուտքի մոտ տեղակայված էր հակառակորդի ռազմակայանը: Ռազմավարական բարձունքներից կրակում էին ադրբեջանցի զինծառայողների վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատագրված Գուբադլիի շրջան այցի ընթացքում ընդգծեց, որ անձամբ է հաստատել ռազմական գործողությունների պլանը և ամեն օր ամփոփել դրանց արդյունքները: «Մենք Շուշայի վրա շարժվում էինք այլ ճանապարհներով, որտեղ մեզ չէին սպասում: Մինչ օրս նրանք չեն կարողանում հավատալ ու հասկանալ, թե ինչպես մեր քաջ զինվորներն ու սպաները կարողացան հաղթահարել լեռները, ձորերն ու անտառները, մոտենալ և օկուպացիայից ազատագրել Շուշան: Նրանք մեզ սպասում էին այստեղ, ինչպես նաև Խոջավենդի շրջանի Գըրմըզը Բազար ավանի ուղղությամբ: Սակայն, մենք գնացինք այլ ճանապարհով: Գուբադլիի գործողությունը հսկայական նշանակություն ուներ, քանի որ Գուբադլիից հետո մենք ազատագրեցինք Շուշան: Այսպիսով, թշնամին ստիպված եղավ հանձնվել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այսօր առաջատար երկրների ռազմական դպրոցներում ուսումնասիրում են Ադրբեջանի մարտի վարման մոդելը: Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ մեր մարտավարությունը պարունակում էր շատ անսպասելի քայլեր, ինչը թույլ տվեց հաղթել բավականին կարճ ժամանակում: «Մեզանից առաջ ոչ ոք աշխարհում չէր օգտագործել այս մարտավարությունը: Այստեղ բոլոր կարևոր գործոնները միայն մեկ նպատակ էին հետապնդում. հուժկու հարվածներ հասցնելով ոչնչացնել թշնամու բանակը, ընդ որում՝ քիչ կորուստներ տալով: Այդպես էլ եղավ, մենք հասանք մեր նպատակին: Սեպտեմբերի 27-ին սկսեցինք հակագրոհի օպերացիան, իսկ հետո՝ անցանք գրոհի, որովհետև պետք է ազատագրեինք մեր հողերը: Անհրաժեշտ էր վերջ դնել Հայաստանի սադրանքներին: Սովորաբար հարձակվող կողմը ավելի շատ կորուստներ է տալիս: Սակայն, եթե հաշվի առնենք այս պատերազմի մասշտաբը, մենք շատ քիչ կորուստներ ենք ունեցել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական բանակը ջարդեց ֆաշիստական և ահաբեկչական պետության ողնաշարը: Հակառակորդին այնպիսի հուժկու հարված է հասցվել, որ նա մինչ օրս չի կարողանում ուշքի գալ: «Հայ հասարակությունը պետք է ճիշտ հետևություն անի: Եթե նրանք ապրեն ռևանշիստական զգացումներով, ապա նրանց վերջը վատ է լինելու: Եթե սահմանի այն կողմից գեթ մեկ կրակոց արձակվի, այստեղից մինչև Հայաստանի սահման 5 կիլոմետր է, մենք նրանց այնպիսի վիճակի մեջ կգցենք, որ նույնիսկ սեփական անունները կմոռանան»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ ի տարբերություն Երևանի՝ պաշտոնական Բաքուն երբեք չի հավակնել այդ պետությունների տարածքին:

Create Account



Log In Your Account