Dec 28 2020 10:26
Banovsha Shahaliyeva
Views: 322
«Պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից՝ ժողովրդի որոշմամբ»: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ժողովրդին: Նա երկրում գործող բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է քննարկել 2021 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Մինչդեռ, Երևանում իրավիճակը թեժանում է: Ցուցարարները փակում են քաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանները բերման են ենթարկում առավել ակտիվ ցուցարարներին: Միաժամանակ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գնալով ավելի են ուժեղանում: Ցուցարարները Մոսկվային մեղադրում են դավաճանության մեջ: Բուռն քննադատության արժանացավ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերը, ով հայտարարել է, որ պետք է բանակցություն սկսել Ռուսաստանի հետ Սյունիքում ռուսական ռազմակայան տեղակայելու վերաբերյալ: Էդմոն Մարուքյանը այդ անհրաժեշտությունը հիմնավորում է ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտությամբ: Ի պատասխան Մարուքյանի խոսքերին, մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ ռուս զինծառայողներին անվանեցին «անօգուտ դեկորացիա» և առաջարկեցին ռուս խաղաղապահներին փոխարինել սկանդինավցիներով: «44 օրերի ընթացքում Ադրբեջանը նրանց այնպիսի դաս տվեց նրանց, որ կարծում եմ, դեռ երկար ժամանակ չեն մոռանա դա: Հայաստանում որքան էլ ռևանշից խոսեն, բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանից թույլ են և հետագայում էլ ոչինչ չո փոխվի»,-ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Ռուսաստանցի քաղաքագետ Դարյա Գրեվցովան էլ ասում է, որ Հայաստանի ձեռնարկած սադրանքները վնասում են առաջին հերթին հենց իրեն: Նրա խոսքով, խաղաղապահների դեմ ուղղված ցանկացած գործողություն խստորեն պատժվելու է : «Ժամանակը չի սպասում, և նրանք ստիպված են լինելու հաշտվել այն մտքի հետ ու գիտակցել, որ այս հողերը իրենցը չէ: Մարզերի միջև կապեր կհաստատվեն, մարդիկ կսկսեն համատեղ բիզնես, հումանիտար և այլ ծրագրեր իրականացնել: Որովհետև թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել: Պետք է շարունակել ապրել, նոր կյանք կառուցել»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Դարյա Գրեվցովան:

Create Account



Log In Your Account