Dec 28 2020 10:31
Banovsha Shahaliyeva
Views: 307
Ռուսական РБК հեռուստաալիքի թղթակիցները այցելել են Ադրբեջան, որտեղ շփվել են փախստականների հետ, սեփական աչքով տեսել են Հայրենական պատերազմի հետևանքները: Առաջին քաղաքը, ուր այցելել են ռուսաստանցի լրագրողները, եղել է Աղդամը: Արտյոմ Պոտյոմկինը պատմում է, որ առայժմ արգելված է խաղաղ բնակիչների այցը այստեղ, քանի որ տարածքն ականապատված է: «Բոլոր տներն այստեղ առանց տանիքի են: Քանդված են նաև պատերը: Միակ կանգուն շինությունը Ջումա մզկիթն է, որը նույնպես բարվոք վիճակում չէ»: Լրագրողն ասում է, որ առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ Աղդամը հայտնի էր իր այգիներով, քաղաքում գործում էին տարբեր ձեռնարկություններ, արտադրամասեր, թատրոններ... Լրագրողը նշում է, որ 1993 թվականին, երբ Հայաստանն օկուպացրեց Աղդամ քաղաքը, այստեղից հարկադրաբար տեղահանվեցին 30 հազար ադրբեջանցիներ: Հետո РБК հեռուստաալիքի թղթակիցները այցելել են Թերթեր և Գյանջա քաղաքներ, որոնք Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հրթիռակոծվում էին Հայաստանի զինված ուժերի կողմից:

Create Account



Log In Your Account