Dec 28 2020 12:47
Banovsha Shahaliyeva
Views: 373
Ադրբեջանը իրավասու է ընտրել ցանկացած դաշնակցի: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի սեկտորի վարիչ Ֆուադ Ախունդովը պատասխանել է ՌԴ պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի «Կոմսոմոլսկայա պրավդայում» հրապարակված հոդվածին, որում անդրադարձ է եկել Բաքվի և Անկարայի բարեկամությանը: Նույն պարբերականին տված հարցազրույցում Ֆուադ Ախունդովը նշել է, որ լավ կլիներ, եթե Զատուլինը ծանոթանար ղարաբաղյան հարցի էությանը, կամ գոնե՝ այս հարցի կապակցությամբ Վլադիմիր Պուտինի հնչեցրած կարծիքին: «Ռուսաստանի առաջնորդը, հիշեցնենք, նշել է. «Միջազգային իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը և դրան հարակից շրջանները Ադրբեջանի անբաժանելի մասն են: Հետևաբար չեմ կարծում, որ Պետդումայի պատգամավոր Զատուլինին արժե հակառակվել Ռուսաստանի նախագահի դիրքորոշմանը», - ասել է Ֆուադ Ախունդովը:

Create Account



Log In Your Account