Dec 30 2020 15:15
Banovsha Shahaliyeva
Views: 318
Այս ստեղծագործության մեջ կա տխրություն, ցավ, կարոտ, վերապրում, ինչպես նաև պայքարի ոգի, վճռականություն, կամք և արիություն: Ասում է ադրբեջանցի դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նարմին Նաջաֆլին, ով իր ստեղծագործությունը նվիրել է Հայրենական պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Պատերազմի սկսման պահին Նարմինը գտնվում էր Գերմանիայում, որտեղ նա կրթություն է ստանում: «Նույնիսկ գտնվելով Հայրենիքից շատ հեռու՝ և զգում եմ տեղի ունեցածի ամբողջ ցավը: Պատերազմական օրերին ես չէի կարողանում կատարել: Ժամանակիս մեծ մասը նվիրել էի հասարակության իրազեկմանը: Հետո որոշեցի վերադառնալ Ադրբեջան և շատ ուրախ եմ, որ նոյեմբերին, երբ մեր բանակը հաղթեց պատերազմում, ես գտնվում էի Բաքվում»,-ասել է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նարմին Նաջաֆլին: Գերմանիայում գտնվելու ժամանակ Նարմին Նաջաֆլին ակտիվորեն աշխատել է Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը գերմանական հանրությանը հասցնելու ուղղությամբ: «Ցավոք, եվրոպական շատ երկրներում, մասնավորապես Գերմանիայում չգիտեին ճշմարտությունը: Ոչ բոլորը գիտեին, թե իրականում ինչ է տեղի ունենում: Մեր հայրենակիցները շատ ակտիվ էին: Նրանք ցույցեր էին կազմակերպում ընդդեմ հայկակա ն ահաբեկչության»,-ասել է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նարմին Նաջաֆլին: Նարմին Նաջաֆլիի կատարմամբ հնչել է ադրբեջանցի երգահան Ադիլ Բաբիրովի ստեղծագործություններից մեկը: Դաշնակահարուհին ասում է, որ երաժշտությունը սկսվում է պատերազմով պայմանավորված տխրության զգացումով, իսկ վերջում հնչում են Հաղթանակի ակորդները:

Create Account



Log In Your Account