Dec 31 2020 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 366
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվում հանդիպել է թուրք զինծառայողների հետ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքում: Հուլուսի Աքարը զինծառայողներին կոչ է արել պատրաստ լինել իրենց առաքելության կատարմանը: «Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության մեկնարկից հետո թուրք զինծառայողները պաշտպանելու են իրենց ադրբեջանցի եղբայրների իրավունքները», - ընդգծել է Աքարը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի մեկ գեներալ և ևս 35 սպա կծառայեն Ռուսաստանի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող կենտրոնում: Նշվում է, որ համատեղ կենտրոնը կսկսի գործել 2021 թվականի հունվարից:

Create Account



Log In Your Account