Jan 09 2021 11:04
Banovsha Shahaliyeva
Views: 314
«Որպեսզի հնարավոր լինի խոսել փոխադարձ այցերի, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վիզայի վերացման մասին՝ առաջին հերթին կարևոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջև»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան: Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար էլ պահանջվում է ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: «Կուզենայի նշել, որ երկու երկրների միջև փոխադարձ այցելությունները կարգավորող որևէ միջազգային փաստաթուղթ չի ստորագրվել: Այնպես որ ներկայիս փուլում երկու երկրների միջև վիզայի վերացման մասին խոսելու հիմք չկա», - ընդգծել է Լեյլա Աբդուլլաևան:

Create Account



Log In Your Account