Jan 11 2021 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 321
Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի կրած պարտությունից հետո այդ երկրում կրքերը գնալով թեժանում են: Վաղ առավոտյան ոստիկաններն ու ԱԱԾ աշխատողները փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող խաչմերուկը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մեկնել Մոսկվա։ Հիշեցնենք, որ քաղաքացիները հայտարարություն էին տարածել, որ լինելու են օդանավակայանում՝ խոչընդոտելու Փաշինյանի ելքը երկրից։ Քաղաքացիները փորձել են ճշտել ոստիկաններից, թե ինչ հիմնավորմամբ են փակ ճանապարհները, ինչու են սահմանափակել իրենց ազատ տեղաշարժը: Կին.«Հարց եմ տալիս ինչ իրավունքով եք սահմանափակում: Ինչ Իրավունքով եք սահմանափակում»: Տղամարդ .«Ես Հայաստանի քաղաքացի եմ, Նիկոլի օրենքով: Էս հակաօրինական գործողությունը, որ անում եք, ամեն ինչ անում եք, որ ինչ որ մեկը փախեփախ գնա: Մի ժամա դու ձեռնով էս խոսում»: Քաղաքացիները ցանկանում էին քայլերթով հասնել օդանավակայան, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցը ասել է, որ ժամանակավորապես սահմանափակվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, առանց նշելու պատճառները. «Եթե շատ եք ուզում իմանալ պատճառերը, գրավոր կդիմեք, պատասխանը կստանաք,- ասել է ոստիկանը:

Create Account



Log In Your Account