Jan 12 2021 11:49
Banovsha Shahaliyeva
Views: 31
Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող կարևորագույն տարրը այն փաստաթղթերի կառուցողական և պրոֆեսիոնալ մշակումն է, որոնք պետք է դրվեն բանակցային սեղանի վրա: Նախ փոխվարչապետների, իսկ հետո՝ պետությունների ղեկավարների: Այս մասին СВС հեռուստաալիքի եթերում ասել է Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը. «Մինչև հունվարի 30-ը կհավաքվի աշխատանքային խմբի առաջին կազմը, հետո փորձագետներից կազմված ենթահանձնաժողովները 30 օրվա ընթացքում կպատրաստեն իրենց փաստաթղթերը և մարտի 1-ին արդեն կներկայացնեն պետությունների ղեկավարներին: Այլ կերպ ասած՝ ձևավորվել է հստակ ժամանակացույց: Ընդամենը 1 ու կես ամսում մշակվելու է լուրջ փաստաթուղթ, ինչը պահանջում է լարված աշխատանք՝ լուրջ ուժերի և մասնագետների ներգրավմամբ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է և արդեն գարնանը և' Հայաստանի, և' Ադրբեջանի քաղաքացիները կարող են զգալ կոմունիկացիաների բացման հետևանքները, որոնք բավական երկար ժամանակ փակ են մնացել»:

Create Account



Log In Your Account