Jan 13 2021 12:38
Banovsha Shahaliyeva
Views: 21
Հետպատերազմյան Հայաստանի վիճակը գնալով վատանում է: Այս տարվա սկզբից սկսել է կտրուկ թանկանալ գրեթե ամեն ինչ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների, բենզինը, ուսման վարձերը, առողջապահական ծառայությունները, գյուղմթերքը: Մոտ օրերս կթանկանա նաև գազը: Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ատոմակայանն այս տարի գեներացնելու է շուրջ 560 միլիոն ԿՎտ/ժ–ով պակաս էլեկտրաէներգիա, ինչին գումարվում է 2020թ.–ի ամռանը գազի սակագների բարձրացումը հատկապես 10 հազար խ/մ սպառողների համար, որոնց թվին են դասվում նաև ՋԷԿ–երը, հետևաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն այլևս դառնում է անկառավարելի։ Փորձագետի կարծիքով` ՀՀ միջուկային էներգետիկայի ոլորտից Ռուսաստանի դուրս գալը մեծ հարցականի տակ է դնում 2026 թվականից հետո նոր բլոկի կառուցման հավանականությունը, և այդ հարցը տեղ չի գտնում Հայաստանի վերջին շրջանի տնտեսական և էներգետիկ օրակարգում։

Create Account



Log In Your Account