Jan 13 2021 16:31
Banovsha Shahaliyeva
Views: 19
Պատերազմի ժամանակ Ղարաբաղից Հայաստան մեկնած հայերը մնացել են բախտի քմահաճույքին: Նրանցից շատերն ապրում են հանրակացարաններում ու հյուրանոցներում և անդադար Ղարաբաղի օպերատիվ շտաբ են գալիս աջակցության հույսով: Ոմանք գրանցման խնդիրներ ունեն, ոմանց համակարգը չի ճանաչում, ոմանք ընդհանրապես որևէ աջակցման ծրագրի չեն կարող դիմել: Տղամարդ . «60 տարեկան տղա եմ, հիմա ուր գնամ: Մինչև էսօր մի կոպեկ փող չեմ ստացել, ինչով ես ապրեմ, բարեկամիս աչքերին ամաչում եմ նայել»: Կառավարությունը մարդկանց չնչին գումար է տալիս, սակայն դա էլ ոչ բոլորին է հասնում: Օֆիկ Առաքելյանն էլ շատերի պես այդ փողին սպասում է չորս երեխաների հետ հյուրանոցի մի սենյակում. «83 հազարները բացի տղամարդկանցից երեխաներին ստացել եմ և ես, 300-ները լրացրել ենք, բայց ոչ մի նորություն չկա»: Գումարը սակայն չեն ստանում 18-ից 55 տարեկան տղամարդիկ, իսկ կենսաթոշակառուներին վճարվում է գումարի տարբերությունը միայն: Ղարաբաղից Հայաստան մեկնած Ռոբերթ Մարտիրոսյանը չի մոռանում Հայաստանի ու Ղարաբաղի սոցապ նախարարների հավաստիացումները, որոնք ըստ նրա չեն իրականանում: «Հայաստանի սոցապ նախարարի դեռևս դեկտեմբերի երևի կեսերին հայտարարել էր, որ 99 տոկոսով բնակիչները ստացել են արտոնությունները, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»: Շատ երեխաների անուններ պետռեգիստրում չկա: Շտաբ եկած կանանցից մեկն ասում է, որ տուն չունի, ամուսինն էլ հիվանդ է, մյուսն էլ բորբոքված բողոքում է, որ չգիտի ինչու ընտանիքի անդամների մի մասին դրամը չի հասել, որ երկու ամիս է ազգականի տանն են ապրում, այժմ էլ պետք է հեռանան: «Հինգ երեխա ունեմ անչափահաս, տուն չունեմ, ամուսինս պառկածա անշարժ: Մի հատ տուն տվեք, մի սենյականից տուն տվեք ապրեմ»: Շտաբում կնոջը խորհուրդ են տվել զանգահարել 114 կացարանի համար: Սակայն նա պատասխանել է, որ իրեն տրամադրված գումարով տուն չի գտնում: Հիմա այս մարդկանց մնում է սպասել, թե երբ կառավարությունը կհոգա իրենց հոգսերը ու կբավարարի տներով:

Create Account



Log In Your Account