Jan 13 2021 16:40
Banovsha Shahaliyeva
Views: 25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մոհամմեդ ալ-Մալիքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են՝ հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնման հարցերը: «Երեկ դուք այցելել եք օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի քաղաքներ: Այնտեղ ամեն ինչ ամբողջովին ավերված է: Այդ մասին մենք տեղեկություններ ունեինք, մենք ունեինք կադրեր օկուպացված տարածքներից: Բայց ես խոստովանում եմ, մենք նույնիսկ չէինք էլ կարող պատկերացնել, որ ավերածությունները այդքան զանգվածային կլինեն: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ երկիրը, որը օկուպացման տակ է պահել այս տարածքները, ցանկացել է երկրի երեսից ջնջել ադրբեջանական մշակույթի հետքերը, ոչնչացնել ադրբեջանական ժողովրդի ժառանգությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ԻՍԵՍԿՕ-ի ղեկավարը կիսվել է՝ ազատագրված Աղդամի և Ֆիզուլիի շրջաններից իր տպավորություններով: «Կրոնական և մշակութային օբյեկտների ոչնչացումն անընդունելի է», - ընդգծել է Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքը: ԻՍԵՍԿՕ-ի առաքելությունը փաստագրել է հայկական կողմի կատարած հանցագործությունները: «Մենք ականատես եղանք ազատագրված տարածքներում իրական ողբերգության: Ես ոչ մի տեղ նման բանի չեմ հանդիպել: Դրանք ամբողջովին ավերված քաղաքներ են, տները հողին հավասարեցված: Սրանք անմարդկային գործողություններ են, որոնք ոչ մի շրջանակի մեջ չեն տեղավորվում: Սա հանցագործություն է ամբողջ մարդկության դեմ»,-ասել է Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքը: Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքը պետության ղեկավարին հանձնել է հուշանվեր՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել ԻՍԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանին արդար աջակցության համար և համոզմունք հայտնել, որ հետագայում կազմակերպության առաքելությունը կայցելի Շուշա քաղաք, որը հայտարարվել է երկրի մշակութային մայրաքաղաք:

Create Account



Log In Your Account