Jan 14 2021 15:15
Gulyaz Shirinova
Views: 14
Հետպատերազմյան Հայաստանում մարդկանց կյանքը գնալով վատանում է: Հանրակացարանում՝ ծանր պայմաններում ապրող Մանուշ Վարդազարյանը օգնություն է խնդրում պետությունից: Կինը հինգ անչափահաս երեխա ունի։ Ընտանիքը բնակվում էր հանրակացարանի նկուղային հարկում։ Որոշ ժամանակ անց նրանց տրամադրվել էր հանրակացարանային բնակարան։ NEWS.am-ի հետ զրույցում Մանուշն ասել է, որ ինքը չի աշխատում, քանի որ փոքր տղային դեռ չի կարող մենակ թողնել։ «Դավիթս էնքան պուճուրա ես հստակ չեմ կարա ոչ մեկի մոտ թողնեմ, կերակրում եմ իրան, որ գնամ աշխատեմ: Շատ դժվարա հիմա, ավելի դժվարա: Մանուշի խոսքով ապրում են անհատների բարեգործությունների միջոցով և որ իրան միայն հինգ պարգևները և նրանց լավ ապագա տալն է ուժ տալիս ապրելու: «Անհատ մարդկանց շնորհիվ, որ գալիս են ինչ որ իրենք ցանկանում են օգնեն: Շատ բանի կարիք կա էս պահին, բայց չեմ կարա բոլորը թվարկեմ, կոնկրետ ինձ համար ապագա չեմ տեսնում հնեց, որ պետքա լիներ: Մանուշի ամուսինը՝ Կամո Շահբազյանը զոհվել է պատերազմում: Կնոջ խոսքով ամուսինը ամեն աշխատանք կատարում էր՝ ընտանիքը պահելու համար: Այժմ ընտանիքը օգնության կարիք ունի, զրկվել է կերակրող ձեռքից: Նշենք, որ Մանուշի ընտանիքը միակը չէ, որ ապրում է նման ծանրագույն պայմաններում: Այսօր Հայաստանում հազարավոր ընտանիքներ կան, ովքեր հազիվ են քարշ տալիս իրենց գոյությունը: Եվ հարազատ ժողովրդի լավ ապրելու, երկրի զարգացման ու տնտեսական բարգավաճման համար Հայաստանի ղեկավարությունը պետք է ձգտի գոնե նորմալ հարաբերություններ հաստատի իր բոլոր հարևանների հետ:

Create Account



Log In Your Account