Տեղական փորձագետները վստահ են, որ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպանատան բացումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Ավելի վաղ նախագահ Իլհամ Ալիևը Քաբուլում՝ «Դեսպանատուն բացելու մասին օրենք» էր ստորագրել: Նախարարների կաբինետին հանձնարարվել էր լուծել՝ նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հարցերը: ФИКРЕТ САДЫХОВ
«Աֆղանստանն այս տարածաշրջանի առանցքային պետությունն է, մեր խաղաղապահները՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի կազմում գտնվում են այս երկրում: Մենք բավականին լուրջ և կարևոր առաքելություն ենք իրականացնում: Ըստ էության պաշտպանում ենք այս երկիրը ահաբեկչությունից և ծայրահեղականներից: Մենք պետք է ներկա գտնվենք և բավականին ակտիվ գործենք այս տարածաշրջանում: Սա Պակիստանի հետ հարևան պետություն է, իսկ Պակիստանը գործնականում Ադրբեջանի դաշնակիցն ու գործընկերն է»,-ասել է քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը:
Փորձագետներն ընդգծել են, որ Աֆղանստանը միշտ աջակցել է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում: Վերլուծաբանների կարծիքով, «Lapis-Lazuli» տրանսպորտային նախագծի գործարկումից հետո երկու երկրների միջև համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կբացվեն: