Jan 15 2021 12:59
Banovsha Shahaliyeva
Views: 306
Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններն անհիմն են: Բաքուն՝ Հայաստանի պաշտոնական անձանց հերթական անգամ հիշեցնում է, որ նախագահ Իլհամ Ալիևը կարգավիճակի հարցն ուղարկեց պատմության աղբանոց: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Բացի այդ, Հայաստանի պաշտոնական անձանց ապօրինի այցերը Ադրբեջանի տարածք՝ անընդունելի են: Եթե Հայաստանի արտգործնախարարը՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, կրկին անգամ այցելի Ադրբեջան, ապա դա կարող է թանկ նստել հայկական կողմի վրա: «Ցանկացած անձ, Հայաստանի ցանկացած քաղաքացի, լինի դա արտաքին գործերի նախարար, կամ որևէ մեկ այլ անձ, ով մուտք է գործում Լեռնային Ղարաբաղի տարածք, այնտեղ գտնվում է անօրինական: Հարցը կայանում է նրանում, որ առանց Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների թույլտվության, ոչ մի օտարերկրյա քաղաքացի չի կարող մուտք գործել մեր երկրի տարածք: Սա շատ կարևոր և առանցքային պահ է»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Նիզամի Սաֆարովը:

Create Account



Log In Your Account