Jan 16 2021 14:14
Gulyaz Shirinova
Views: 332
2019 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը բարձրացել էր 3 տոկոսով, եւ այս միտումը կշարունակվի, քանի որ համապատասխան քաղաքականություն չի տարվում: 2020 թվականը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր, երկիր ունեցավ աննախադեպ անկում, 2021 թվականին սննդամթերքի առումով գնաճ կլինի, մասնավորապես՝ կթանկանան ալյուրը, բանջարեղենը, մրգերը, յուղերը, թռչնամիսը: Պատճառներից մեկը ԵՏՄ երկրներ ներմուծվող ավելի քան 700 անուն ապրանքների մաքսատուրքերի 1-4 տոկոսով բարձրացումն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների բյուրոյի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով եռակողմ համաձայնագրի արդյունքում, Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստներ ունեցավ: Առաջինը այդ ղարաբաղյան հողերի կորուստն էր, որի արդյունքում Հայաստանը կորցրեց այդ տարածքներում հացահատիկ, մրգեր աճեցնելու հնարավորությունը, որոնք լայն սպառում ունեին Հայաստանում: Եթե դրա այլընտրանքը չգտնվի, ապա 2021 թվականին երկիրը կանգնելու է պարենի խնդրի առջև: Պատերազմի առաջացրած խնդիրներից մեկն էլ էլեկտրաէներգիայի մատակարարումն էր, Ղարաբաղը 330 միլիոն կիլովատ կվ-ժամ էլեկտրաէներգիա է մատակարարել Հայաստան: Հիմա պետք է մարել նաև էլեկտրաէներգիայի պակասուրդը: Փորձագետի պարզաբանմամբ, գնաճի է բերել նաեւ բիզնեսի համար գազի սակագների բարձրացումը: Էլեկտրաէներգիայի գների բարձրացումը կհանգեցնի արտադրության լրացուցիչ թանկացման: Երկրում ֆինանսական ծանր վիճակը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ համավարակի բռնկման սկզբում Հայաստանի իշխանությունները 2-3 ամսում ծախսեցին արժեքավոր ռեսուրսը, որը հիմա է անհրաժեշտ, եւ որը հիմա հայթայթելու աղբյուր չկա, իսկ օտարերկրյա վարկատուները պահանջում են հարկել անգամ առողջապահության եւ կրթության ոլորտները: Այս ֆոնին պետական պարտքը կմեծանա մինչեւ 7,5 մլրդ դոլարով: Փորձագետի խոսքով, ընդհանրապես տնտեսական իրավիճակն առաջին հերթին կախված է քաղաքական կայունությունից, ուստի արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները կարող են հանգեցնել նաեւ ներդրումների սառեցմանը»:

Create Account



Log In Your Account