Jan 16 2021 14:15
Gulyaz Shirinova
Views: 302
Զբոսաշրջությունը կդառնա ազատագրված տարածքներում տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Այս մասին՝ 2020 թվականին Ադրբեջանի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի գործունեության արդյունքներին նվիրված տեսակոնֆերանսում իր ելույթում հայտարարել է՝ Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը: Նա ընդգծել է նաև, որ չնայած այն ճգնաժամին, որի հետ բախվել է զբոսաշրջության արդյունաբերությունը նախորդ տարի, հիմնական իրադարձությունը, որը գերազանցել է բոլոր դժվարությունները՝ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումն է: «Ամփոփելով 2020 թվականի արդյունքները` պարոն նախագահը նշել է, որ ազատագրված տարածքներում զարգացման հիմնական ոլորտները կդառնան գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Ղարաբաղի տարածաշրջանն ունի հարուստ զբոսաշրջային ներուժ: Եվ այդ ներուժը հնարավորություն է տալիս՝ Ղարաբաղի տարածաշրջանը վերածել Ադրբեջանի առաջատար տուրիստական գոտիներից մեկի»,- ասել է զբոսաշրջության պետական գործակալության ղեկավար Ֆուադ Նաղիևը:

Create Account



Log In Your Account