Jan 16 2021 14:16
Gulyaz Shirinova
Views: 35
«Շուշան ավերվել է, բայց չի կոտրվել: Մենք կբուժենք նրա բոլոր վերքերը»: Այս բառերով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել ադրբեջանական ժողովրդին՝ երկրի մշակութային մայրաքաղաքից: Նախագահն այցելել է քաղաքի մշակութային և պատմական հուշարձաններ և կրոնական վայրեր: Պետության ղեկավարը ընդգծել է, որ Շուշան կրկին կդառնա աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: «Մենք հաղթող ժողովուրդ ենք: Ես վերջին անգամ 39 տարի առաջ եմ եկել Շուշա: 39 տարի առաջ ես եկա երկու անգամ և առաջին անգամ՝ հունվարի 14-ին: Հունվարի 14-ին մենք կրկին գտնվում ենք այստեղ: Այս անգամ ես եկա, որպես հաղթանակած ադրբեջանական բանակի՝ հաղթական բանակի Գերագույն գլխավոր հրամանատար: Ես եկել եմ որպես թշնամու ողնաշարը կոտրած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, և այստեղ, սրբազան դրոշի ներքո՝ քաջարի զինծառայողների առջև ասում եմ, որ մենք հավերժ կապրենք այս հողերի վրա: Մենք կվերականգնենք Շուշան և մեր բոլոր ավերված քաղաքներն ու գյուղերը: Մենք կվերականգնենք մեր բոլոր պատմական հուշարձանները: Հայաստանը, դիմելով կեղծարարությունների, անբողջ աշխարհում տարածել է մտացածին բաներ այն մասին, թե իբր Շուշան հանդիսանում է իրենց հնագույն քաղաքը: Ինչպե՞ս կարող է Փանահալի խանի հիմնադրած քաղաքը լինել հայկական: Դրանք իրադարձություններ են, նորագույն պատմության գործեր: Եթե նրանք այս քաղաքը համարում էին իրենցը, ապա ինչու՞ են այն հասցրել այսպիսի ողբալի վիճակի, ինչու՞ են ավերել բոլոր շենքերը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account