Jan 16 2021 14:18
Gulyaz Shirinova
Views: 32
Շուշա ուղևորության շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան, երկու անգամ այցելել են Ջըդըր դուզու: «Սա Ջըդըր դուզուն է: Հարազատ, մեզանից յուրաքանչյուրի համար թանկ Ջըդըր դուզուն: Անհնար է պատկերացնել Շուշան առանց Ջըդըր դուզի, իսկ Ադրբեջանն առանց Շուշայի: Մենք վերադարձանք Շուշա, վերադարձանք Ջըդըր դուզու, այսուհետև պատմական այս վայրում կլսվի մուղամի ձայնը, կկատարվեն ադրբեջանական երգեր, կանցկացվեն մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Շուշայի լեգենդար Ջըդըր դուզուն՝ իր եզակի և յուրահատուկ բնությամբ գտնվում է՝ Դաշալթիի գլխապտույտ անդունդի եզրին: Այս վայրը կոչվում է «ձիարշավի դաշտ»: Դարեր շարունակ այստեղ մրցել են հայտնի ղարաբաղյան նժույգները, և անցկացվել են ժողովրդական խաղեր: Դա գրավել է ոչ միայն տեղի բնակիչներին, այլև օտարերկրյա ճանապարհորդներին: Ջըդըր դուզյուն նույնպես սիրված վայր էր նկարիչների համար, որոնք այն արտացոլել էին իրենց բազմաթիվ աշխատանքներում: «Որոշ ժամանակ առաջ օկուպացիոն ուժերը այլանդակ գործողություններ են կատարել մեզ համար սրբազան այս վայրում` մեր ինքնասիրությունը վիրավորելու, ադրբեջանական ժողովրդին վիրավորելու համար. Այդ մասին արդեն գիտի ամբողջ աշխարհը, - «Յալլը» են պարել: Նրանցից ոչ մի հետք չի մնացել, մենք դուրս վռնդեցինք նրանց: Այսօր Ջըդըր դուզուն, Շուշան և Ղարաբաղը ազատ են: Այս երկրի տերերը վերադարձան՝ դրոշով, իրենց սրտերում Հայրենիքի սիրով: Հայրենիքի հանդեպ սերը մեզ առաջնորդեց դեպի Հաղթանակ: Սերը Հայրենիքի հանդեպ, հայրենասիրությունը՝ դարձան մեր Հաղթանակի հիմնական գործոնը»,-նշել է նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ ազգային ոգով դաստիարակված երիտասարդ սերունը առանձնահատուկ դեր է խաղացել հաղթանակի հասնելու գործում: «Ես տասնյոթ տարի է հանդիսանում եմ Ադրբեջանի ղեկավարը: Այս տարիների ընթացքում աճած սերունդն ազատագրել է մեր հողերը: Այս Հաղթանակում մեծ ներդրում են ունեցել բոլոր սերունդների մեր քաղաքացիները: Սակայն պետք է ասեմ, որ հիմնական բեռը ընկել է երիտասարդ սերնդի վրա, որն էլ կատարել է հիմնական խնդիրը: Նրանք, ովքեր 2003 թվականին 10 կամ 15 տարեկան էին, այժմ 27-32 տարեկան են: Երիտասարդ սերունդը, ավագ սերունդը, փորձառու մարդիկ, մեր ամբողջ ժողովուրդը, բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները միավորվեցին, որպես միասնական բռունցք: Պատահական չէ, որ բռունցքն ընտրվել է որպես մեր Հաղթանակի խորհրդանիշ»,-ընդգծել է Իլհամ Ալիևը: Մեկնելուց առաջ, պետության ղեկավարը մեկ անգամ ևս այցելել է Ջըդըր դուզու: Նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալևան հրավիրվել են թեյի:

Create Account



Log In Your Account