Jan 19 2021 12:02
Banovsha Shahaliyeva
Views: 330
Ադրբեջանն ընդլայնում է երկաթուղային համագործակցությունը Իրանի հետ: Ադրբեջանի և Իրանի երկաթուղիների վարչությունների ղեկավարները՝ երկու երկրների միջև երկաթուղային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Փորձագետների կարծիքով, Աստարա-Աստարա երկաթուղում 25%-ով երթևեկության աճը հանդիսանում է՝ երկրների միջև հարաբերությունների զարգացման ամենանշանակալի ցուցանիշներից մեկը: Ադրբեջանական երկաթուղիները նույնպես կարևոր դեր են խաղում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ակտիվացման համար, որը պետք է կապ ապահովի Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև: «Պետք է նշել, որ երկաթուղային ոլորտում Ադրբեջանի և Իրանի միջև համաձայնագիրը՝ երկու երկրների համար տնտեսական զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Առաջին հերթին դա արտադրության ծավալի մեծացում է, լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որոնք հետո կանդրադառնան հեռանկարի վրա՝ հաշվի առնելով պատրաստի արտադրանքի թողարկումը»,-ասել է տնտեսագիտության թեկնածու Էլմիրա Գոջաևան: Բաքու-Աստարա մայրուղին միանալու է Արդաբիլ-Աստարա-Ռաշտ մայրուղուն: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մուհամմեդ Իսլամիի հանդիպման ժամանակ: Հաջորդ ամսին Աստարայում կստորագրվի համաձայնագիր և կանցկացվի նոր տերմինալի և կամրջի շինարարության հիմնարկեքի արարողությունը, ասել է իրանցի նախարարը: Նշենք, որ Շահին Մուստաֆաևի Իրան կատարած այցի շրջանակներում անցկացվել է՝ Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի նիստը:

Create Account



Log In Your Account