Jan 19 2021 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 309
Հայտնի ֆոտոլրագրող Ռեզա Դեգատին՝ Ֆրանսիա-ադրբեջան երկխոսության ասոցիացիայի վիրտուալ համաժողովի շրջանակներում ընդգծել է, որ ամբողջ աշխարհը պետք է իմանա Հայաստանի կողմից Բարդայի խաղաղ բնակչությանը կլաստերային արկերով գնդակոծման մասին: Նա նաև ընդգծել է, որ բազմաթիվ նախագծեր ունի կապված՝ Ղարաբաղում կատարած լուսանկարների հետ: Ֆոտոլրագրողը հիշեցրել է նաև 1990-ական թվականների սկզբին Ադրբեջան կատարած առաջին այցի, հունվարի 20-ի դեպքերի նկարահանման, այդ ժամանակահատվածում ադրբեջանական ժողովրդի հանդեպ անարդարության մասին: Դեգատին նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում նա այցելել է այն քաղաքներ, որտեղ նա արդեն եղել էր առաջին պատերազմի ժամանակ և ցնցված է իր տեսածներից: Դեգատին ընդգծել է, որ պատերազմի արդյունքում աշխարհի ավերված այլ քաղաքների ականատես է դարձել, սակայն երբեք նման իրավիճակի հետ չի ընդհարվել՝ ինչպես Ֆիզուլիում և Աղդամում: Ֆոտոլրագրողի խոսքով, պատերազմ ընթացող տարածքում ավերածությունն անխուսափելի է, սակայն Ֆիզուլի և Աղդամ քաղաքները լիովին ավերվել են հայերի կողմից: Ֆիզուլիում և Աղդամում տհաճ իրավիճակ է դիտարկվում: Ֆիզուլիում քանդված տների պատերի արանքում ծառեր են աճել: Քաղաքին նայելիս միայն ծառերն են երևում: Աղդամը՝ իսկական Հիրոսիմա է: Միայն քանդված պատերն են երևում: Ռեզա Դեգատին հավելել է, որ 90-ական թվականներին նրա տեսած քաղաքներից և գյուղերից ոչ մի հետք չի մնացել:

Create Account



Log In Your Account