Jan 20 2021 14:36
Banovsha Shahaliyeva
Views: 316
Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաները, հանրահավաքներն ու երթերը հաջորդում են մեկը մյուսին: Այժմ բողոքի ցույց է անցկացվել Սյունիքում, որի բնակիչները փակել են Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ճանապարհը՝ թույլ չտալու նրան մուտք գործել Սյունիք: Հիշեցնենք, որ Մանուկյանը ընդդիմադիր 16 կուսակցությունների կողմից ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու: Այսօր շատերն են հիշում 1988 թվականին Երևանի Ազատության հրապարակում անցկացված ակցիաները, որի ժամանակ Մանուկյանը հանդես էր եկել այնպիսի ցնդաբանական հայտարարությամբ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անջատել Ադրբեջանից ու միացնել Հայաստանին: Իսկ վերջերս նա հանդես էր եկել նույնիսկ այնպիսի անհեթեթ ու սադրիչ հայտարարությամբ, որ եթե իրենք Թուրքիայի հետ կապեն իրենց ապագան, դատապարտված են ոչնչացման։ Սակայն Հայաստանում կան խելամիտ մարդիկ, ովքեր լավ են հասկանում, որ Մանուկյանն ու նրա նմանները՝ Քոչարյաններն ու Սարգսյանները, ովքեր երկիրն ու հարազատ ժողովրդին՝ հասցրել են անդունդի եզրին՝ դատարկ խոստումներից բացի ոչինչ չեն կարող տալ իրենց և բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ վարչապետի թեկնածուի: Ցույցի ժամանակ սյունեցիները ճանապարհը բացելու հարցի շուրջ բանավիճել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանի, Արտյոմ Ծառուկյանի և Միքայել Մելքումյանի հետ։ Տղամարդ .«Հանգիստ թողում եք ժողովրդին ձեր հետ դիսկուսիա անի: Մեր ժողովրդին ցնցումների մեջ մի քցեք, ձեր մի հատ խոսքը ցնցումների ա բերում, մի արեք: Հիմա դու դուխով էս եկել Սյունիք: Գևորգ Պետրոսյան ուր ես: Դու խաբար պես, որ իզուր ապրում ես»: Սյունեցիները նաև վանկարկում էին Վազգեն դավաճան։ Հիշեցնենք, որ մինչ այժմ Մանուկյանը եղել է Վանաձորում է Գյումրիում։ Գյումրի գնալու ճանապարհին Շիրակի բնակիչները նույնպես փակել էին Մանուկյանի ճանապարհը, իսկ Մանուկյանը ճանապարհը փակող մարդկանց «բոմժեր» էր անվանել։ Մանուկյանի այս արտահայտությունը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Create Account



Log In Your Account