Jan 22 2021 11:22
Banovsha Shahaliyeva
Views: 341
Նախագահ Իլհամ Ալիևը՝ այս տարի Շուշայում « Խարը բյուլբուլ» փառատոնի անցկացման մասին հանձնարարական է տվել: Մշակույթի նախարար Անար Քերիմովը ասել է, որ այդ կապակցությամբ արդեն աշխատանքներ են սկսվել: «Խարը բյուլբուլ» երաժշտական փառատոնը առաջին անգամ անցկացվել է 1988 թվականին Աղդամում: Իսկ հաջորդ փառատոնը մեկ տարի անց նվիրվել է՝ հայտնի խանենդե Սեյիդ Շուշինսկու 100-ամյակին և անցկացվել է միջազգային մակարդակով: Այդ տարիներին Աղդամի շրջանի կուսակցության կոմիտեում աշխատող Չիմնազ Ալիևան ասում է, որ այդ օրերին Աղդամում իսկական երաժշտական տոն էր: Այս փառատոնը հայտնի էր ոչ միայն Ադրբեջանում, այլև ամբողջ աշխարհում, որպես ազդեցիկ ու գունագեղ երաժշտական միջոցառում: «Փառատոնը, ավանդաբար սկսվում էր Աղդամի շրջանում՝ «Փանահ խանի իմարեթ» կոչվող պատմաճարտարապետական հուշարձանի համալիրում, և ավարտվում էր Շուշայում՝ Ջըդըր դուզում: Փառատոնին մասնակցում էին ինչպես տեղի երաժշտական խմբեր, այնպես էլ այլ հյուրեր: «Խարը բյուլբուլ» երկրորդ փառատոնին մասնակցել են արտասահմանյան 11 երկրների ներկայացուցիչներ: Տոնին մասնակցել են նաև Ադրբեջանի տարբեր շրջաններից մուղամի կատարողներ և այլ երաժշտական կոլեկտիվներ»,-ասել է փառատոնի կազմակերպիչ Չիմնազ Ալիևան: Մայիսին անցկացված «Խարը բյուլբուլ» միջազգային փառատոնին մասնակցել են երաժիշտներ՝ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Գերմանիայից, Իտալիայից և այլ երկրներից, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Ժողովրդական արտիստ Գադիր Ռուստամովի կատարմամբ «Sona Bulbullar» երգը հիացրել է՝ Փանահ խանի իմարեթում հավաքված հազարավոր մարդկանց, հատկապես հյուրերին: «Շատ ուրախալի է, որ մեր հողերը օկուպացիայից ազատագրվելուց հետո, պարոն նախագահը Շուշայում կրկին «Խարը բյուլբուլ» փառատոնի անցկացման մասին հանձնարարական է տվել: Ես մեծ հաճույքով կմասնակցեմ այդ միջոցառումների նախապատրաստմանը: Այդ տոների անցկացումը տոն էր, որը ցույց տվեց մեր Ղարաբաղի տարածաշրջանի հատկապես ադրբեջանական օրինակները և այն հասցվեց ամբողջ աշխարհին»,-ասել է փառատոնի կազմակերպիչ Չիմնազ Ալիևան:

Create Account



Log In Your Account