Jan 22 2021 14:54
Banovsha Shahaliyeva
Views: 35
Հայաստանում մարդկանց վիճակը օր օրի վատանում է: Թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ավելանում է գործազուրկների ու աղքատների թիվը: Sputnik Արմենիան հարցազրույց է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե քաղաքացիների համար պատերազմից հետո ինչն է ամենակարևորը: Շատերը պատասխանել են, որ երկրի գերխնդիրն այս պահին խաղաղությունն է։ «Խաղաղությունը: Ուրիշ ոչ մի բան»: «Ընտանիքիս խաղաղություն, աշխարհի խաղաղություն»: «Աշխարհին խաղաղություն, մեր ազգին խաղաղություն: Ամենակարևորը խաղաղություննա, ուրիշ ոչ մի բան: Մնացածը մարդիկ իրանք ստեղծում են, բայց խաղաղություննա կարևորը»: Մարդկանց համար երկրորդ խնդիրը առողջությունն է, ապրուստը: Մեկ ուրիշն էլ նշել է, որ ինքը Վանաձորից է, որտեղ շատ են հանցագործությունները։ «Առողջությունը, ընտանիքի առողջությունը, էրեխեքի, թոռների: Թոշակառու մարդ եմ թոշակս քիչա: Ապրում ենք մարդուկին թոշակառու ենք, ապրում ենք մի կերպ: Դե ես Վանաձորից եմ, ըստեղից չեմ: Վանաձորում հանցագործների շատ կան, լավ եղեք, առողջ եղեք, երկիրը լավ ըլնի»: Նշենք, որ այսօր Հայաստանի իշխանությունը պետք է մեծ ջանքեր գործադրի երկիրը զարգացնելու, մարդկանց կյանքը լավացնելու, տարածաշրջանային տնտեսական ու լոգիստիկ նախագծերից օգտվելու, բոլոր հարևան պետությունների հետ խաղաղ պայմաններում ապրելու համար: Դրա համար առաջին հերթին Երևանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը ու հրաժարվի տարածքային անհիմն պահանջներից:

Create Account



Log In Your Account